20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ուսումնափորձնական- արտադրական բազա՝ ԼՂՀ-ում

2016թ. ընթացքում ԼՂՀ Հադրութի շրջանի Արաքսավան համայնքում` «Արաքսի հովիտ» տեղամասում, կկառուցվի ուսանողական ուսումնափորձնական-արտադրական բազա: Այն կառուցվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի աջակցությամբ։ Բազան բաղկացած է լինելու վարչական շենքից, հանրակացարաններից և օժանդակ կառույցներից։ Ուսանողական ուսումնափորձնական-արտադրական բազան ստեղծելով՝ հնարավորություն կընձեռվի ագրարային համալսարանի ուսանողներին իրենց ուսումնական և գիտաարտադրական գործունեությունը ծավալել նաև Արցախում։ […]

Թուրքական ընդդիմադիր Zaman թերթն այսուհետև կղեկավարեն պետական հոգաբարձուները

Ստամբուլի 6-րդ վարչական դատարանը որոշում է կայացրել հեռացնել «Feza Gazetecilik» մեդիահոլդինգի ղեկավարությանը` կառավարումը հանձնելով պետության կողմից նշանակված հոգաբարձուներին: Մեդիահոլդինգի կազմում է գտնվում նաև թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթը, որը հայտնի է Էրդողանի քաղաքական հակառակորդ ԱՄՆ-ում բնակվող իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ ունեցած կապերով: Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի` մեդիահոլդինգի ղեկավարումն իր ձեռքը վերցնելու պետության որոշումն […]

Ազատության հրապարակում քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել

«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ նախօրեին Ազատության հրապարակում ինքնասպանության փորձ է եղել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից: 38-ամյա տղամարդը փորձել է բենզինը լցնել իր վրա և ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործել, սակայն դեպքի վայրում գտնվող ոստիկաններին հաջողվել է կանխել տղամարդու ինքնասպանության փորձը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հարուցվել է քրեական գործ

Գողությունների կատարման համար մեղադրվող Գոռ Զ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ մի քանի դրվագներով ծանր հանցագործության դեպքերով քննվող քրեական գործով ամբաստանյալ Գոռ Զ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ գողություններ կատարելու վերաբերյալ խոստովանական ցուցմունքները տվել է […]

Ինչո՞վ է պայմանավորված նավթի համաշխարհային գների աճը. պարզաբանում է տնտեսագետը

Նավթի գինն այսօր աճել է 1,875%-ով: Այսպիսով՝ համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե  39,46 դոլար:  Իսկ WTI տեսակի նավթի գինը հասել է  36,61 դոլարի: Խոսելով այս թեմայի մասին՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. ‹‹Այժմ համաշխարհային շուկայում նավթի գնի մակարդակը պայմանավորված է նրանով, որ արտահանող երկրները որոշակիորեն կրճատել են արտահանման ծավալները: Նավթարդյունաբերող երկրների […]

Փոստանջյանի դուստրերին չի գրավում

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմեց, որ իր դուստրերը ցանկանում են իրենց հոր պես  բժիշկ դառնալ: Փոստանջյանի դուստրերին պատգամավորի աշխատանքը չի գրավում: Փոստանջյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ քաղաքականության մեջ գենդերային  խնդիրներին: «Հայաստանում կանայք քաղաքական դաշտում իրենց տեղը դեռևս լիարժեք չեն զբաղեցնում։  Մեր երկրում երիտասարդ կանայք կրթված են, իրենց ինքնազարգացման […]

« Գարունները գան ու չգնա՛ն…»

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահը, ՊՆ տիկինը` Ռուզաննա Խաչատրյանը Ֆեսբուքի իր էջում գրել է. «Մարտի 8-ը՝ որպես Կանանց միջազգային տոն, առաջին անգամ նշվել է 1914 թվականին: Հայաստանում այն ազդարարում է Կանանց միամսյակի սկիզբը (1995 թ-ից): Նախքան շնորհավորանքի ջերմ խոսքեր հնչեցնելը գարնանային այս ցեղեցիկ տոնի առթիվ՝ իմ հարգանքը, երախտագիտությունը, խոնարհումը՝ Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հայ կանանց, […]

Հայաստանի ԱԳ և պաշտպանության նախարարները կմեկնեն Բրյուսել

Մարտի 9-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Հայաստան + 28 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելեն Բրյուսել։ Խորհրդի նիստին կնախորդի նախարարներ Նալբանդյանի և Օհանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ։

Թուրքիան Ուկրաինայի բանակին կտրամադրի 800.000 դոլարի օգնություն

Թուրքիան Ուկրաինայի զինված ուժերին 800.000 դոլար արժողությամբ անհատույց օգնություն կտրամադրի: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` օգնությունը ներառում է զինվորական համազգեստ, հարձակողական զինտեխնիկա, զրահաբաճկոններ, քնապարկեր և այլն: Այս տեղեկատվությունը թուրքական լրատվակայքը վերանգրել է «Թուրքիայի այս քայլը կբարկացնի Ռուսաստանին»: Նույն աղբյուրի համաձայն՝ մարտի 9-ից 10-ը պաշտոնական այցով Թուրքիայում կգտնվի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Ավելի վաղ՝ փետրվարին, Թուրքիայի վարչապետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի