07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Փոքր ժամանակ բոլորս երազում էինք, որ հեծանիվ ունենայինք

Այսօր՝  Երեխաների պաշտպանության օրը Ազգային ժողովի այգում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը  դիպվածներ հիշեց իր մանկությունից:

«Փոքր ժամանակ բոլորս երազում էինք, որ հեծանիվ ունենայինք: Մենք մեր ձեռքերով սարքում էինք ինչ-որ самокат-ներ, որ քշեինք: Հիշում եմ, երբ որ մեր թաղամաս մտավ առաջին հեծանիվը: Այդ առաջին հեծանիվի համար մենք ժամերով հերթագրվում էինք, որ 5 րոպե կարողանայինք վարել»,-ասաց Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատմեց՝ երբ փոքր էր, ինչ երազանքներ ուներ:

«Անկեղծ ասած՝ ես որոշել էի, որ պետք է մաթեմատիկայով զբաղվեմ, որովհետեւ երբ մեծերն ինձ վերցնում էին իրենց գրկի վրա եւ հարցեր էին տալիս՝ ծառի վրա 10 ծիտիկ կա, եթե մեկին սպանես, քանի՞ ծիտ կմնա.. Հետո ասում էին՝ սա մաթեմատիկ է: Ու իմ մեջ տպավորվել էր, այդպես էլ եղավ: Ես մաթեմատիկոս եմ, հետագայում նաեւ՝ տնտեսագետ»:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ