21 Մարտի, Saturday, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայաստանի նախագահը մասնակցեց Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Մեղրիի հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը: ՀԷԿ-ը կառուցվելու է սահմանային Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ ստորագրված եւ երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացված միջկառավարական համաձայնագրերի հիման վրա: Հայ-իրանական համատեղ այս ծրագրի […]

ՄԻՊ-ի առաջարկները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում “Խղճի եւ կրոնական ազատությունների մասին”  ՀՀ օրենքի նախագծի շուրջ, որին մասնակցել են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հասարակական կազմակերպությունների, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Հայ ավետարանական ընտանիքի 9 եկեղեցիների եւ այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Վարդան Խաչատրյանը, Հրանուշ Խառատյանը, Հովհաննես Հովհաննիսյանը […]

Հայկական ինքնաթիռը դուրս է եկել Էրզրումից

Ըստ “Օգնիր եղբորդ” նախաձեռնության տարածած հաղորդագրության` հայկական ինքնաթիռը, որը հումանիտար օգնություն էր տեղափոխում Սիրիա եւ իջեցվել էր Էրզրումում, շարունակել է թռիչքը եւ, ըստ ամենայնի, պետք է արդեն վայրէջք կատարած լինի Հալեպում: Ինքնաթիռի հարկադիր վայրէջքի մասին լուրը նախաձեռնությունը նույնիսկ ապատեղեկատվություն է համարում, քանի որ ըստ հայկական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության` ինքնաթիռը պիտի վայրէջք կատարեր Էրզրումում, […]

Գլխավոր հարկադիր կատարողը Էստոնիայում է

Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Էստոնիայում: Ըստ  Արդարադատության նախարարության ԴԱՀԿ մամուլի ծառայության  Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է “Եվրամիության ռազմավարությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում  եւ ոլորտային իրավական ու տնտեսական հիմնահարցերը, ներառյալ` անվճարունակությունը” թեմայով միջազգային գիտաժողովին։ ՀՀ գլխավոր  հարկադիր կատարողը գիտաժողովի ընթացքում հանդես է եկել ելույթով` “Կատարողական վարույթը  եւ սնանկությունը. հիշյալ […]

ԱՄՆ-ը Վրաստանի մեծ բարեկամն է. Իվանիշվիլի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին առաջիկա օրերին պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ, հաղորդում է “Trend”-ը: Ինչպես լրագրողներին հայտնել է հենց ինքը` Իվանիշվիլին, “օրերս սպասվում է պաշտոնական հրավերն ԱՄՆ-ից”: “ԱՄՆ-ը Վրաստանի մեծ բարեկամն է: Դա վերաբերում է թե դեմոկրատներին, թե հանրապետականներին”,-հավելել է նա: Նա նաեւ նշել է, որ այցը շատ շուտով կկայանա, քանի որ ԱՄՆ նախագահ կրկին ընտրվել […]

Հույները բողոքում են նոր օրինագծի դեմ /վիդեո/

Հունաստանի խորհրդարանը հաստատել է բյուջետային ծախսերի կրճատման հերթական փաթեթը, որը նախատեսում է 18,5 մլրդով կրճատել ծախսերը: Օրինագծին կողմ են քվեարկել 299 պատգամավորներից 153-ը, հաղորդում է “AFP”-ը:  Խորհրդականների կողմից արժանացած նախագիծը ուժի մեջ կմտնի միչեւ 2016-ը: Ի թիվս մի շարք այլ կետերի, այն ենթադրում է նաեւ թոշակի անցնելու տարիքը մինչեւ 67 տարեկան հասցնելը, մի շարք սոցիալական […]

Կարեն Կարապետյանը Լոռու երիտասարդների հյուրն էր

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի աջակցությամբ վերջերս ստեղծվել է “Լոռու երիտասարդ սերունդ” հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է համապատասխան ատյաններում բարձրացնել մարզի երիտասարդության առջեւ ծառացած խնդիրների մասին, տարաբնույթ նախաձեռնությունների միջոցով հնարավորությունների սահմաններում նպաստել այդ խնդիրների աստիճանական կարգավորմանը, երիտասարդության կրթության, ինքնադրսեւորման, կատարելագործման, ինչպես նաեւ հանգստի ու ժամանցի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, երիտասարդների ներուժի ակտիվացմանը: Ստեղծվել է […]

Հանձնաժողովի նիստում հաստատվեց ՄԻՊ-ի հայտը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն Էլինար Վարդանյանի նախագահությամբ նոյեմբերի 8-ին ամփոփեց “2013թ. պետական բյուջեի մասին” ՀՀ օրենքի նախագծի՝ մարդու իրավունքների ոլորտին վերաբերող քննարկումների արդյունքները: Հանձնաժողովը քննարկեց “2013թ. պետական բյուջեի մասին” ՀՀ օրենքի նախագծում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պահպանման ծախսերը համաձայն ՄԻՊ կողմից ներկայացված հայտի (188.375.9 հազար դրամ) նախատեսելու հարցը: Ինչպես տեղեկացրեց […]

Նյու Յորքը դիմակայում է հերթական աղետին /վիդեո/

ԱՄՆ-ի Նյու Յորք, Նյու Հեմփշիր եւ Քոնեքթիքուտ նահանգների տասնյակ հազարավոր բնակիչներ, ովքեր տուժել էին “Սենդի” փոթորկից, կրկին առանց էլեկտրականության են մնացել “Նորիսթեր” փոթորկի պատճառով: Ըստ “Associated Press”-ի` միայն Նյու Յորքի 48 հազար բնակարաններում էլեկտրաէներգիան անջատված է: Մրրիկով ուղեկցվող ձնաբքի նախօրեին  Նյու Յորքի իշխանությունները հանձնարարել էին էվակուացնել մերձափնյա բնակիչներին, որոնք ջրի տակ մնալու սպառնալիքի տակ են: […]

Երեւանի քաղաքապետն անկատար չթողեց Աշոտիկի երազանքը /ֆոտո/

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է Արաբկիր վարչական շրջանի Կիեւյան 18 հասցեի բարեկարգված բակը: Ֆուտբոլի փոքր խաղադաշտ ունենալու խնդրանքով բակի 5 փոքրիկ բնակիչներն անձամբ էին նամակով դիմել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ութամյա Աշոտի եւ նրա ընկերների խնդրանքն անպատասխան չմնաց եւ քաղաքապետի հանձնարարությամբ Կիեւյան 18 հասցեում մեկնարկեցին բակի վերանորոգման աշխատանքները: Հատկանշական է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի