21 Մարտի, Saturday, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Բացվել է Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ դպրոցր եւ նշվել Երևանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի 90-ամյակը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ վերակառուցված դպրոցի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցով, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ կրթական ծրագրերին: Դպրոցում ստեղծվել են նախամասնագիտական կրթության ժամանակակից պայմաններ: Ճարտարապետաշինարարական համալսարանը ձեռնամուխ […]

Թյուրըմբռնողները կարող են հետեւել քաղաքական ուժերի միջեւ պլատոնական սիրախաղին.Է. Շարմազանով

“Հայաստանի Հանրապետական կուսակցության” խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օրեր առաջ արձագանքել էր Հայաստանում կառավարման խորհրդարանական կարգին անցում կատարելու վերաբերյալ` “Բարգավաճ Հայաստան” կուսակցության կողմից հնչեցված հայտարարությանը: Պարզաբանելու նպատակով “Tert.am”-ը զրուցել է Էդուարդ Շարմազանովի հետ. – Պարո՛ն Շարմազանով, ի վերջո ո՞ւմ նկատի ունեիք այս խոսքերի ներքո.  “Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետեւում չտեսնել մարդկանց, որոնք որեւէ այլ կերպ, […]

Բարոնուհի Քերոլայն Քոքսը մերկացրել է ողջ ճշմարտությունն Ադրբեջանի մասին

Բարոնուհի Քերոլայն Քոքսը բացահայտել է Ադրբեջանի իրական դրդապատճառները, գրում է “Երկրամասը”: Ելույթ ունենալով Լորդերի պալատում` Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների եւ վերջինիս` Հարավային Կովկասում դերի վերաբերյալ, Լորդերի պալատի անդամը եւ հայ-բրիտանական խորհրդարանական խմբի նախագահը հայտարարել է. “Ես շուրջ 78 անգամ եղել եմ տարածաշրջանում, բազմաթիվ անգամներ` հենց Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի ընթացքում: Ցավում եմ, որ իմ […]

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ին եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, վարչապետ Ժան-Մարկ Էրոյի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ: Նախատեսվում է նաև հանդիպում Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի անդամների հետ: Պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի […]

Վարչապետն ընդունել է ‘Core Cross’ կորեական ընկերության ներկայացուցիչներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ‘Core Cross’ կորեական ընկերության նախագահ Խուան Ջին Սուին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Սուին տեղեկացրել է, որ իր ղեկավարած ընկերությունն զբաղվում է տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների արտադրությամբ, ունի հաջող փորձ աշխարհի տարբեր երկրներում և շահագրգռված է նաև մեր երկրում գործունեություն ծավալել: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության […]

Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի մարմնի նիստը Բեյրութում

Նոյեմբերի 7-ին Բեյրութում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի մարմնի հերթական նիստը, որին մասնակցեցին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ, “Փյունիկ” հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը եւ աշխարհահռչակ դաշնակահար Վարդան Մամիկոնյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին մանրամասներ` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 100 համերգից բաղկացած համերգաշարի շրջանակներում Բեյրութում կազմակերպվելիք […]

Ինտերպոլն առաջին անգամ կին կղեկավարի

Ինտերպոլն առաջին անգամ կին կղեկավարի: Հռոմում կայացած Կազմակերպության գլխավոր նիստին այս պաշտոնում ընտրվել է ոստիկանության հանձնակատար Միրեյ Բալեստրազին Ֆրնասիայից, հայտնում է “AFP”-ը: Բալեստրազին ոստիկանության հանձնակատար է դարձել 1975-ին: Նա սկսել է հեղինակություն վայելել` շնորհիվ Բորդոյում եւ Կորսիկայում հանցավորության դեմ անցկացրած հաջող պայքարի: 1990-ականներին, երբ  կղզում  հակամարտություն էր ընթանում տարբեր խմբավորումների միջեւ, նա ղեկավարել է տեղի […]

Ես ծնվել եմ Սիրիայում եւ կմեռնեմ այստեղ. Բաշար ալ-Ասադ

Ռուսական “Russia Today” հեուստաընկերությանը տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի լքի հայրենիքը: “Ես սիրիացի եմ, ես ծնվել եմ Սիրիայում եւ կմեռնեմ այստեղ”,-հայտնել է ալ-Ասադը: Ասադը նաեւ զգուշացրել է, որ այլ երկրների` Սիրիա ներխուժելու դեպքում աշխարհին անդառնալի հետեւանքներ են սպառնում, որոնք յուրաքանչյուրին կվերաբերեն: Սակայն նա միաժամանակ կարծիք է հայտնել, […]

ՀԱԿ-ը քննարկեց ԲՀԿ-ի առաջարկը

Հայ Ազգային Կոնգրեսը քննարկեց ԲՀԿ-ի առաջարկը նախագահական ընտրություններին ընդառաջ համատեղ կոնսուլտացիաներ անցկացնելու վերաբերյալ: Մեր կարծիքով, այդ կոնսուլտացիաների օրակարգը պետք է ընդլայնել, նրանում ներառելով առաջիկա նախագահական ընտրություններում ռեժիմի դեմ հասարակական եւ քաղաքական ուժերի համախմբման առարկայական մեխանիզմների եւ քայլերի ավելի ընդհանրական ծրագիր` մասնավորապես. Ժողովրդի ազատ կամարտահայտման ապահովման նպատակով ընտրական համակարգի վերափոխում` Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ներկայացված օրենսդրական […]

Ամերիկայի Հայկական հանձնախմբի կողմից աջակցվող բոլոր թեկնածուներն անցել են Սենատ

Ամերիկայի Հայկական Հանձնախմբի կողմից աջակցություն ստացող թեկնածուների շուրջ 90 տոկոսն անցել է ԱՄՆ-ի Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ: “Մենք շնորհավորում ենք նախագահ Օբամային եւ ողջունում  նահանգապետ Ռոմնիին հիանալի քարոզարշավի համար: Մենք նաեւ շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի հայերին` իրենց կատարած աշխատանքի համար: Մենք ուրախ ենք, որ այն թեկնածուները,  ում մենք սատարում ենք, հաղթել են: Նրանց թվում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի