ԱԺ փոխնախագահը հանդիպեց “Միացյալ Ռուսաստան” կուսակցության ներկայացուցիչ Անդրեյ Կլիմովի հետ

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀԿ խմբակցությունից Վոլոդյա Բադալյանը, Ռազմիկ Զոհրաբյանը եւ ԲՀԿ խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանն ու Մերուժան Սիմոնյանը նոյեմբերի 12-ին հանդիպեցին Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի անդամ, “Միացյալ Ռուսաստան” կուսակցության արտաքին կապերի ղեկավար Անդրեյ Կլիմովի հետ: Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի փոխնախագահը կուսակցությունների միջեւ երկխոսությունն ու համագործակցությունը բնորոշեց որպես […]