07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ռուսաստանը Իրաքից բացատրություններ կպահանջի

Ռուսաստանը Իրաքից բացատրություններ կպահանջի` կապված 4,2 մլրդի ռազմական պայմանագրի խզման մասին լուրերի հետ, գրում է “Коммерсантъ”-ը` հղում անելով ռուսական կառավարության աղբյուրին, որը հայտարարել է. “Մենք արդեն բանակցություններ ենք վարում իրաքյան կողմի հետ, պարզում ենք նրանց դիրքորոշումը, այդ թվում` այն հայտարարությունների վերաբերյալ, որոնք հնչել են օրերս: Մեզ որեւէ տեղեկություն Բաղդադի ծրագրերի փոփոխման կամ մտահոգությունների մասին չի հասել”:

Ռուսաստանի եւ Իրաքի միջեւ ռազմա-տնտեսական համագործակցության փաթեթը ստորագրվել է հոկտեմբերին Իրաքի վարչապետ Նուրի  ալ-Մալիքիի` Մոսկվա կատարած այցի ժամանակ: Նոյեմբերի 10-ին “France-Presse” գործակալությունը հայտարարել էր, որ Իրաքի կառավարության ղեկավարի օգնականի խոսքով` պայմանագիրը չեղյալ է հայտարարվում: Պատճառն էլ իբր թե կոռուպցիոն բաղադրիչների ստուգումներն են, որոնք նախաձեռնել են Իրաքի խորհրդարանի պատգամավորները:

ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի բարձրաստիճան ներկայացուցիչը դրանում մեղադրել էր ամերիկյան կողմին: Սակայն մի որոշ ժամանակ անց Իրաքի պաշտպանության նախարար Սադուն ալԴուլայամին մամլո ասուլիսին հերքել էր պայմանագիրը չելյալ հայատարարելու մասին լուրերը եւ հավաստիացրել է, որ պայամանգրի ուղղությամբ աշխատանքներ են տարվում ինչպես որ նախատեսված էր:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ