19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայաստանը կունենա էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգ

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության հայեցակարգի նախագծի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Էներգետիկ անվտանգության հայեցակարգի մշակումը նախատեսված է “Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությամբ”: Կարեւորելով էներգետիկ անվտանգությունը` որպես մեր երկրի ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկը, Արթուր Բաղդասարյանը, նշել է, որ էներգետիկ անվտանգության հիմնական խնդիրը պետք է […]

Ֆրանսիան ճանաչել է սիրիական ընդդիմադիրների կոալիցիան

Ֆրանսիան եվրոպական երկրներից առաջինը ճանաչեց Սիրիական ազգային կոալիցիան` որպես սիրիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ: Այդ մասին հայտարարել է նախագահ Ֆրանսուա Օլանդը` Փարիզում կայացած ասուլիսին, հաղորդում է “Reuters”-ը: Օլանդը հայտարարել է, որ Սիրիական ազգային կոալիցիան պետք է դառնա ժողովրդավարական Սիրիայի ապագա կառավարությունը, որը հնարավոր կդարձնի վերջ տալ գործող նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգին: Օլանդը հավելել է նաեւ, […]

Նախագահ Սաակաշվիլին շրջագայում է աշխարհով մեկ եւ ստեր տարածում. Իվանիշվիլի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Բանակցությունները բարդ կլինեն, քանի որ նախօրեին ՆԱՏՕ-ի խորհրդարանական ժողովը Վրաստանի վերաբերյալ խիստ բանաձեւ է ընդունել` ընդգծելով, որ իշխանությունների կողմից ընդդմադիրների հետապնդումները քաղաքական դրդապատճառներով անթույլատրելի է, գրում է  “Независимая Газета”-ն: Ռասմուսենի հետ հանդիպման ընթացքում Իվանիշվիլին պետք է ցրի այդ թյուր կարծիքը, որը […]

Ուրուգվայն առաջինը կճանաչի՞ ԼՂՀ անկախությունը

Ուրուգվայի խորհրդարանի նախագահ Խորխո Օրիկոյի գլխավորած պատվիրակությունը նախօրեին ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ Օրիկոյի հանդիպումից հետո լրագրողների հարցերին են պատասխանել Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական խմբի ղեկավար Ռուբեն Մարտինես Ուելմոն եւ Հայաստան-Ուրուգվայ  բարեկամության խմբի ղեկավար, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Հանդիպմանը մասնակցել են  նաեւ ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը եւ […]

ԳԴՀ-ն 75 մլն եվրո վարկ և 4.5 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին

Նոյեմբերի 14-ին Երևանում մեկնարկեց Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի հայկական կողմի համանախագահն է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, գերմանական կողմի համանախագահը` ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության վարչության ղեկավար Անդրեաս Գիսը: Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` կայուն տնտեսական զարգացում, էներգետիկա, շրջակա միջավայր, […]

Լատվիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Նոյեմբերի 14-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսը: Այցի ընթացքում Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարարին կընդունեն վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Տեղի կունենան Հայաստանի եւ Լատվիայի արտգործնախարարների բանակցությունները եւ համատեղ մամուլի ասուլիսը: Լատվիայի արտգործնախարարը ելույթ կունենա ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում: Էդգարս Ռինկեւիչսը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր […]

Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետի, Ֆրանսիայի գործարար համայնքի և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբերի 13-ին մեկնել է բավականին մեծ և լավ կազմակերպված հայկական համայնք ունեցող Լիոն, որտեղ հանդիպում է ունեցել Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Երևանի և Լիոնի միջև ձևավորված և արդեն որոշակի պատմություն ունեցող արդյունավետ համագործակցության մասին՝ բարձր գնահատելով այս ձևաչափով հայ֊-ֆրանսիական գործընկերային […]

Վարչապետը հանդիպել է Եվրասիական միջկուսակցական խորհրդկացությունների մասնակիցներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններին մասնակից Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա», Ուկրաինայի «Ռեգիոններ», Ղազախստանի ժողովրդադեմոկրատական «Նուր Օտան» կուսակցությունների ներկայացուցիչներին: Կառավարության ղեկավարը ողջունել է կուսակցական համագործակցությունն ակտիվացնելու քայլերը եւ կարեւորել միջկուսակացական երկխոսության հետագա զարգացումը: «Դա մեզ համար ունի կարեւոր նշանակություն: Մեր երկրները համատեղ գործում են ԱՊՀ շրջանակներում, ունեն միանման խնդիրներ, որոնք պետք է լուծենք միասին: Այս […]

Հայաստանի նախագահը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ: Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ դարերի պատմություն ունեցող հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը Հայաստանի անկախությունից ի վեր վերաճել է երկու պետությունների փոխշահավետ սերտ գործընկերության եւ քաղաքական ակտիվ երկխոսությամբ առանձնացող բարձր մակարդակի հարաբերությունների: Այդ հարաբերություններում, Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված