16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վրաստանում ստորագրահավաք են անցկացնում` Սաակաշվիլիի պաշտոնանկության օգտին

Վրաստանում սկսել են ստորագրություններ հավաքել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վաղաժամ պաշտոնանկության օգտին: Ինչպես հաղորդում է “REGNUM”-ը, նման նախաձեռնությամբ հանդես է եկել “Միաբանություն` հանուն մարդու իրավունքների” ՀԿ-ը:

Նախագահի պաշտոնանկման պահանջին արդեն հավանություն են տվել մշակույթի գործիչները, մասնավորապես գրողներ Ջանսուգ Չարկվիանին, Չաբուա Ամիրեջիբին, ինչպես նաեւ ռեժիսորներ Ռեզո Չխեիձեն եւ Գիգա Լորտկիպանիձեն: Կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ ստորագրահավաքը կիրականացվի ողջ երկրով մեկ:

Առայժմ հայտնի չէ` արդյոք այս նախաձեռնությունը համաձայնեցված է նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ, թե` ոչ:

Միխեիլ Սաակաշվիլին նախագահի պաշտոնն զբաղեցրեց 2004-ի հունվարին` “վարդերի հեղափոխությունից” հետո կայացած ընտրություններում հաղթելով: 2008-ի հունվարին տեղի  ունեցան արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքում նա ընտրվեց 2-րդ եւ ըստ սահմանադրության` վերջին անգամ: Սահմանադրության համաձայն հերթական նախագահական ընտրությունները Վրաստանում նախատեսվում է անցկացնել 2013-ի աշնանը: Մինչ այդ գործող նախագահն իրավունք ունի կատարել իր լիազորությունները:

Սաակաշվիլիի վաղաժամ պաշտոնանկման հարցն արդիական դարձավ 2012-ի հոկտեմբերի 1-ին կայացած խոհրդարանական ընտրություններից հետո, երբ հաղթեց ընդդիմադիր “Վրացական երազանք” կոալիցիան, իսկ նրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին վարչապետ դարձավ: “Վրացական երազանքի” ներկայացուցիչները նախքան ընտրությունները եւս Սաակաշվիլիին ժամկետից շուտ պաշտոնաթող անելու կոչեր էին անում: Այնուհետեւ նրանք մեղմացրին իրենց դիրքորոշումը` նշելով, որ դա “քաղաքական նախապայման չէ”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ