16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը

Այսօր  ՀԱԿ  խմբակցությունը  “Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանի  լիազորությունների վաղաժամկետ  դադարեցման  գործընթացի  մասին” նախաձեռնություն  է  ներկայացրել: Հայտարարությունը ստորև`

Այսօր  ՀԱԿ  խմբակցությունը  “Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանի  լիազորությունների վաղաժամկետ  դադարեցման  գործընթացի  մասին” նախաձեռնություն  է  ներկայացրել  Ավագանու  28  նոյեմբերի  նիստի  օրակարգում  ընդգրկելու  նպատակով:

Նախաձեռնությամբ  ներկայացված  որոշման  նախագծում, մասնավորապես, նշվում  է՝

Հիմք ընդունելով  “Երևան քաղաքում  տեղական  ինքնակառավարման  մասին”  ՀՀ  օրենքի  45-րդ հոդվածի  3/2-րդ  մասի  պահանջները,

Երևան  քաղաքի  Ավագանին  որոշում  է.

դիմել  ՀՀ  Կառավարությանը  Երևանի  քաղաքապետ  Տ.Մարգարյանի  կողմից  իր  լիազորությունների  ոչ  պատշաճ  իրականացման  կապակցությամբ:

Որպես, որոշման  նախագծի  հիմք  ներկայացվել  է  համապատասխան  տեղեկանք-հիմնավորում /Հ.Գ./:

«ՀԱԿ-կուսակցությունների դաշինք»

Հ.Գ.

Երևանի  քաղաքապետ  Տ.Մարգարյանը, կոպտորեն  խախտելով  ՀՀ  օրենսդրության  պահանջներն,  արդեն, 7-րդ  ամիսն  է, որ  թույլ  չի  տալիս  գործել  Երևանի Ավագանու  ՀԱԿ  խմբակցությանը  և Ավագանու անդամ  Ռ.Թորոսյանին: Մասնավորապես,

Չի  ընդունում  ՀԱԿ խմբակցության  կանոնադրությունը,

Թույլ  չի  տալիս, որ  ՀԱԿ  խմբակցության  անդամներն,  ըստ  իրենց  որոշման /Կանոնակարգի  համաձայն/ ընդգրկվեն  հանձնաժողովների  կազմերում,

Ավագանու նիստերի   օրակարգերում   չի  ընդգրկում  ՀԱԿ  խմբակցության  և  Ռ.Թորոսյանի  ոչ  մի  նախաձեռնություն /նրանք  արդեն  6-ն  են/,

Չի  արձագանքում  և, որպես  հետևանք,  Երևանի  պաշտոնական  կայքում  չի տեղադրում  նրանց  գրավոր  հարցերի  պատասխանները,

Արդեն  4-րդ  տարին  է, որ  միջոցներ  չի  ձեռնարկում, Ավագանու  բոլոր  նիստերին  չմասնակցած  պատգամավորների  լիազորությունների  դադարեցման  ուղղությամբ՝ որպես  հետևանք, ապօրինի  դարձնելով  Ավագանու  գործունեությունը,

Չի  ձևավորում  ՀԱԿ  խմբակցության աշխատակազմը /միայն, Ավագանու  գործունեության  4-րդ  տարում, Ավագանու  հաստատմանը  ներկայացրեց  այդ  աշխատակազմի  բյուջեն/,

Երևանի  պաշտոնական  կայքում, միայն  Ավագանու  գործունեության  4-րդ  տարում  հիշատակելով  ՀԱԿ  խմբակցության  գոյության մասին, առ  այսօր, թույլ  չի տալիս, որ  նրա անդամների  կենսագրությունների  մասին  համապատասխան  տեղեկատվություն  հրապարակվի և  այլն:

Այսպիսով, Երևանի  քաղաքապետ  Տ.Մարգարյանն իր  լիազորությունների  ոչ  պատշաճ  իրականացման հետևանքով, ակնհայտորեն  խախտում է  ՀՀ  սահմանադրական կարգն, այդ  թվում, Երևանի  Ավագանու  անդամի  սահմանադրական  իրավունքները:

 

Նախաձեռնության  հեղինակ՝

“ՀԱԿ-կուսակցությունների դաշինք”

Երևանի Ավագանու  խմբակցություն

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ