03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Հանձնաժողովի նիստում հաստատվեց ՄԻՊ-ի հայտը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն Էլինար Վարդանյանի նախագահությամբ նոյեմբերի 8-ին ամփոփեց “2013թ. պետական բյուջեի մասին” ՀՀ օրենքի նախագծի՝ մարդու իրավունքների ոլորտին վերաբերող քննարկումների արդյունքները:

Հանձնաժողովը քննարկեց “2013թ. պետական բյուջեի մասին” ՀՀ օրենքի նախագծում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պահպանման ծախսերը համաձայն ՄԻՊ կողմից ներկայացված հայտի (188.375.9 հազար դրամ) նախատեսելու հարցը:

Ինչպես տեղեկացրեց Էլինար Վարդանյանը, 11.817.3 հազար դրամով պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորման ավելացման առաջարկը պայմանավորված է Մարդու իրավունքների պաշտպանի, որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի՝ օրենքով վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացմամբ եւ ՄԱԿ-ի “Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստոցնող վերաբերմունքի կամ պատժի դեմ” կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմամբ:

Քվեարկության արդյունքում հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն տվեցին առաջարկին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ