03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի նախագահը մասնակցեց Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ:

Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Մեղրիի հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը: ՀԷԿ-ը կառուցվելու է սահմանային Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ ստորագրված եւ երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացված միջկառավարական համաձայնագրերի հիման վրա:

Հայ-իրանական համատեղ այս ծրագրի շրջանակներում իրականացվելիք “Մեղրի” ՀԷԿ-ի շինարարությունը կավարտվի հինգ տարվա ընթացքում: Ներդրումային ծրագրի պայմանները նախատեսված են ՀՀ կառավարության եւ իրանական ներդրողի միջեւ ստորագրված Թույլտվության պայմանագրով:

 

“Մեղրի” ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունն իրականացրել են ՀՀ եւ ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ, Հայաստանի եւ Իրանի էներգետիկայի նախարարներ Արմեն Մովսիսյանը եւ Մաջիդ Նամջուն:

Արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ պատվիրակության ղեկավար Մաջիդ Նամջուի հետ:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է երկու երկրների նախագահների միջեւ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններից եւս մեկի՝ “Մեղրի” ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ: Կողմերի համոզմամբ, այն որոշակիորեն կխթանի հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացումը:

ՀՀ եւ ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն վստահեցրել է, որ Հայաստանի էներգետիկայի նախարարի հետ շարունակելու են էներգետիկ եւ այլ ոլորտներում նախատեսված համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ շահագրգիռ եւ ակտիվ աշխատանքը՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների եւ պետությունների:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ