28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Գլխավոր հարկադիր կատարողը Էստոնիայում է

Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Էստոնիայում:

Ըստ  Արդարադատության նախարարության ԴԱՀԿ մամուլի ծառայության  Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է “Եվրամիության ռազմավարությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում  եւ ոլորտային իրավական ու տնտեսական հիմնահարցերը, ներառյալ` անվճարունակությունը” թեմայով միջազգային գիտաժողովին։

ՀՀ գլխավոր  հարկադիր կատարողը գիտաժողովի ընթացքում հանդես է եկել ելույթով` “Կատարողական վարույթը  եւ սնանկությունը. հիշյալ գործընթացների փոխհարաբերակցության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում” թեմայով:

Ներկայացնելով Հայաստանի` ոլորտին վերաբերող օրենսդրության առանձնահատկությունները`Պողոսյանը առանձնացրել է կատարողական եւ սնանկության վարույթների հարաբերակցության երկու հիմնական ուղղություն. առաջին՝ պարտապանի անվճարունակության հատկանիշների բացահայտում կատարողական վարույթում  եւ սնանկության վարույթի հարուցման նախադրյալների ստեղծում, երկրորդ՝ կատարողական վարույթից “անկախ” սնանկության վարույթի հարուցում  եւ դրա ազդեցությունը կատարողական վարույթի վրա: Այնուհետ եւ անդրադարձ է արվել այդ ուղղություններից յուրաքանչյուրին:

Ամփոփելով իր ելույթը  եւ վկայակոչելով Հայաստանում ոլորտի բարեփոխումներին միտված քալերը՝ Միհրանը Պողոսյանը, մասնավորապես, կարեւորել է արտասահմանյան գործընկերների փորձը եւ փորձի փոխանակման առումով միմյանց հետ առավել ամուր կապեր ձեւավորելուն ուղղված համապատասխան քայլերի ձեռնարկումը:

Գիտաժողովին, որի մասնակիցների թվում են Շվեդիան, ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան, Գերմանիան, Մոլդովան, ինչպես նա եւ Դատական կատարողների միջազգային միությունը, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պատվիրակությունը մասնակցել է Էստոնիայի Դատական կատարողների  եւ սնանկության կառավարիչների պալատի հրավերով

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ