14 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Կարեն Կարապետյանը Լոռու երիտասարդների հյուրն էր

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի աջակցությամբ վերջերս ստեղծվել է “Լոռու երիտասարդ սերունդ” հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է համապատասխան ատյաններում բարձրացնել մարզի երիտասարդության առջեւ ծառացած խնդիրների մասին, տարաբնույթ նախաձեռնությունների միջոցով հնարավորությունների սահմաններում նպաստել այդ խնդիրների աստիճանական կարգավորմանը, երիտասարդության կրթության, ինքնադրսեւորման, կատարելագործման, ինչպես նաեւ հանգստի ու ժամանցի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, երիտասարդների ներուժի ակտիվացմանը:

Ստեղծվել է ՀԿ  քառասուն հոգանոց խորհուրդ, որի կազմում ընդգկրկված են մարզի բոլոր տարածաշրջանները ներկայացնող ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, մտավորականներ, տնտեսության եւ պետական կառավարման համակարգում արդեն իսկ իրենց լավագույնս դրսեւորած տարբեր ոլորտների երիտասարդ մասնագետներ:

Այսօր տեղի ունեցավ հասարակական կազմակերպության խորհրդի  անդամների հանդիպումը ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ: Երիտասարդները պատգամավորին ներկայացրեցին իրենց առաջարկներն ու տեսլականը՝ նշյալ խնդիրների կարգավորման վերաբերյալ: Ավելի քան երկու ժամ տեւած հանդիպման ժամանակ քննարկվեցին տարաբնույթ խնդիրներ, որոնք առկա են մարզում՝ կապված ոչ միայն երիտասարդներին առնչվող հարցերի, այլեւ ընդհանրապես այլ ոլորտների հետ:

Կարեն Կարապետյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ մեր երկրի ամենամեծ ներուժը մարդկայինն է, ուստի շատ կարեւոր է մարդկային, առավել եւս՝ երիտասարդական ներուժի պահպանումը, զարգացումն ու ակտիվացումը: Պատգամավորը պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել “Լոռու երիտասարդ սերունդ” հասարակական կազմակերպությանը՝ իրենց առջեւ դրված խնդիրների լուծման ճանապարհին՝ կոչ անելով լինել առավել նախաձեռնողական եւ ակտիվ, ցուցաբերել առավելագույնս քաղաքացիականություն ու պատասխանատվություն:

Կարեն Կարապետյանի խոսքերով՝ առկա խնդիրները հնարավոր է հաղթահարել հասարակական կառույցների, օրենսդիր մարմնի ներկայացուցիչների եւ գործադիր մարմինների ակտիվ եւ արդյունավետ համագործակցության միջոցով:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ