27 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Տիգրան Սարգսյանի պետերբուրգյան օրակարգից

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Նախքան 15-րդ նիստի բացումը կայացել է հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի առանձնազրույցը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մաքսիմ Սոկոլովին ջերմ հյուրընկալության համար և նշել. ՛՛Մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերը զարգանում են վերընթաց կերպով: Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2012 թվականին աճել է 20 տոկոսով և […]

՛՛Մեզ անչափ շատ եք հարկավոր՛՛

Երևանի քաղաքապետ Տարոն  Մարգարյանի ուղերձը տարեցների օրվա կապակցությամբ Սիրելի տատիկներ և պապիկներ, 1991 թվականից, Միավորված Ազգերի Կազմակերպության որոշմամբ, հոկտեմբերի 1-ը աշխարհում նշվում է որպես Տարեցների միջազգային օր, պարզ ասած որպես ձեր տոն: Կասկածից վեր է, որ տարեց մարդկանց նկատմամբ ունեցած  հարգանքով ու պատկառանքով մեր ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում միշտ է առանձնացել: Ու հենց այդ վերաբերմունքով էլ ապացուցել է, որ […]

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽԽՎ լիագումար նիստին

Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին։ Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին ներկայացրեց ԵԽ Նախարարների կոմիտեի անցյալ չորս ամիսների գործունեությունը, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքը, կազմակերպված միջացառումների արդյունքները և նախատեսվողների նախապատրաստական աշխատանքները։ “Հայաստանի նախագահության չորս ամիսների ընթացքում մեզ հաջողվեց Եվրոպայի խորհրդի Նախարարների […]

Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում է

Վարչապետ Տիգրան Սարգսյանի  գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Կառավարության ղեկավարը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մի քանի մշակութային օջախներ:              Տիգրան Սարգսյանը  նախ եղել է Իսակիևյան տաճարում` ծանոթացել է վերջինիս պատմությանն  ու ներկայացված ցուցանմուշներին:  Շուրջ չորս հազար քառակուսի  մետր տարածքի վրա կառուցված  տաճարը, որն ունի նաև թանգարանի  կարգավիճակ, հիմնվել է 1818-1858 թվականներին: Այն համարվում է Ռուսաստանի ամենահայտնի տաճարներից մեկը, որտեղ պահվում են 19-րդ դարի ռուսական […]

Համաներում կլինի

Նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկությունը: Հիշեցնենք, վերջին անգամ ՀՀ նախագահը համաներման առաջարկով հանդես է եկել 2009թ. հունիսին: Սպասվող համաներումը ըստ տեղեկությունների՝ բավական ընդգրկուն է լինելու:  ԱԺ կանոնակարգ-օրենքովով Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի […]

Պսակադրությանը մասնակցել է Տարոն Մարգարյանը /ֆոտո/

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ավանդական տոնին: Արդեն չորրորդ տարին անընդմեջ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշվող տոնն իսկական տոնախմբության է վերածվում ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլեւ տոնին մասնակից բոլոր երեւանցիների համար: Մայրաքաղաքի սիրված հանգստյան գոտիներից մեկը դարձած Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում տոնի շրջանակում կազմակերպվել էր համերգ: Հին ու նոր Նորք-Մարաշը […]

Շարունակվում են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-ին նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին շարունակեց հանդիպումները տարբեր երկրների իր գործընկերների հետ: Պանամայի արտգործնախարար Ֆերնանդո Ֆաբրեգայի հետ հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը քննարկեց երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները։ Երկուստեք նշվեց, որ մայրաքաղաքներում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրումը կնպաստի փոխգործակցության հաստատմանը։ Անդրադառնալով Պանամայի խորհրդարանի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ […]

Սերժ Սարգսյանը շնորհավորեց չինացիներին

 Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 64-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի եւ անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին եւ դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց նաեւ Չինաստանի բարեկամ ժողովրդին: Սերժ Սարգսյանը խնդրել է դեսպանին իր ջերմ շնորհավորանքն ու լավագույն բարեմաղթանքները […]

Մոնիկա Ավանեսյանը կներկայացնի Հայաստանը

Առաջին ալիքի ուղիղ եթերում կայացավ “Մանկական եվրատեսիլ- 2013”-ի հայաստանյան ընտրական փուլը եւ հայտնի դաձավ մրցույթին Հայաստանը ներկայացնող պատանի արտիստի անունը: Կիեւում նոյեմբերի 30-ին կայանալիք մրցույթում Հայաստանը կներկայացնի 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը՝ “Շոկո ֆաբրիկա” երգով: Հիշեցնենք, որ Առաջին ալիքի “Մանկական եվրատեսիլ” երգի մրցույթի ստեղծագործական խումբը ստացել էր մասնակցության 82 հայտ, որից 12-ը ընտրվել էր ազգային նախընտրական փուլում […]

Նալբանդյանը հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարարին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի,  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուոլիկի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Նախարարները եւ համանախագահները շարունակեցին քննարկումները խաղաղ կարգավորման գործընթացի էության վերաբերյալ։ Համանախագահները ընդգծեցին իրենց երեք երկրների հանձնառությունը աջակցելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի