09 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել ` ՛՛կամուֆլյաժներով՛՛/ֆոտո/

Այսօր տեղի է ունեցել  ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ”Արձագանք 2013” հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում ՀՀ կառավարության անդամները զեկուցել են վարչապետին՝ հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Վարչապետը ներկայացրել  է կառավարության որոշման նախագծեր, որոնք բխում են ՀՀ նախագահի հրամանագրերից  ու կարգադրություններից: 

Ֆրանսիական պատվիրակությունն Արցախ է ժամանել

Ս. թ. հոկտեմբերի 5-ին ԼՂՀ Մարտունու շրջան է այցելել Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքի քաղաքապետարանի պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի և Մարտունու շրջանի շրջվարչակազմի ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են Մարտունի և Լե-Պեն-Միրաբո քաղաքների միջև բարեկամական կապերի ամրապնդման ու դրանց գործնական բնույթ հաղորդելու ուղիներն ու միջոցները:  Նույն օրը պատվիրակության անդամները  շրջայց են կատարել Մարտունու շրջանում՝  ծանոթանալով տեսարժան վայրերին և  պատմամշակութային հուշարձաններին, ինչպես նաև մասնակցել են քաղաք Մարտունու  երաժշտական դպրոցում հյուրերի […]

Ո՞վ է խաբել բանաստեղծին. պարզաբանում

      Վերջին օրերին, “Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին” բնակարանային ապահովության սոցիալական ծրագրում մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ, ծրագրի նախկին շահառու Ֆելիքս Եղիազարյանի կողմից, զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար տարածվում է միակողմանի եւ չհիմնավորվող տեղեկատվություն, ինչի  կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել հետեւյալը. 2012թ. փետրվարի 2-ին ՀՀ գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լ. Անանյանի խնդրանքով, ծրագրում […]

ՀՀ նախագահը ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն անցկացվող «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը և պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ: Ըստ այդմ ԱԱԽ անդամներն առաջարկություններ […]

Հայաստանում խոլերա չկա

Հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում խոլերայի լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված ` ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական սահմանի Մեղրու եւ “Զվարթնոց” օդանավակայանի անցման կետերում շարունակվում  են կանխարգելիչ եւ սահմանափակող բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրապետության տարածք խոլերա հիվանդության ներբերումը եւ հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:   Իրանի Իսլամական Հանրապետությունամ պաշտոնական տվյալներով Իրանում խոլերայով հիվանդության դեպքերի թիվը հասել է 210-ի։ […]

Կոչ է արել առավել հաճախ այցելել Հակոբ Ինջիղուլյանին

2013թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար, պարոն Լորենցո Կարաֆիին` առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը, սահմանամերձ շրջաններում ԿԽՄԿ կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև ռազմագերիների խնդիրներին վերաբերվող հարցեր: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ԿԽՄԿ […]

Սիբիրյան խոց Լոռիում. Henaran.am-ը ահազանգել էր

Հոկտեմբերի 4-ին Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում երեք անձի մոտ արձանագրվել է սիբիրյան խոց (մաշկային ձեւ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը:    Նախարարության եւ մարզի առողջապահական կառույցների մասնագետների կողմից կազմակերպված բակային համայցի արդյունքում հայտնաբերվել են եւս ութը: Հիվանդները ենթարկվել են լաբորատոր հետազոտության: Յոթ հիվանդի մոտ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային ձեւը: Մյուսների հետազոտություններն […]

ԱԺ նախագահը հանդիպեց Բունդեսթագի նախագահին

Հոկտեմբերի 6-ին Ժնեւում Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստան-Գերմանիա հարաբերություններին, կարեւորեցին միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, քննարկեցին տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Նորբերթ Լամմերթին սեպտեմբերի 22-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրություններում Անգելա Մերկելի […]

՛՛Բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ՛՛

ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն` հոկտեմբերի 7-9-ը ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ մեկնարկել են ՛՛Արձագանք-2013՛՛ ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ`՛՛Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ՛՛ թեմայով: Մարզումների նպատակներն են` առաջարկությունների նախապատրաստման հարցերով պետական կառավարման մարմիններին փորձի հաղորդումը ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման և ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման ներկայացման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի