09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞վ է խաբել բանաստեղծին. պարզաբանում

 

 

 

Վերջին օրերին, “Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին” բնակարանային ապահովության սոցիալական ծրագրում մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ, ծրագրի նախկին շահառու Ֆելիքս Եղիազարյանի կողմից, զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար տարածվում է միակողմանի եւ չհիմնավորվող տեղեկատվություն, ինչի  կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել հետեւյալը.

2012թ. փետրվարի 2-ին ՀՀ գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լ. Անանյանի խնդրանքով, ծրագրում առաջացած թափուր տեղերի հաշվին, Ֆելիքս Եղիազարյանն ընդգրկվել է ծրագրի շահառուների ցուցակում եւ նրան ամրագրվել է 45.0 քմ մակերեսով մեկ սենյականոց բնակարան՝ 8325000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ:

Մեր բնակարանաշինական ծրագրերում սահմանված կարգի համաձայն՝ բնակարանի ամրագրումից հետո, տասնօրյա ժամկետում շահառուն պարտավոր է կատարելու բնակարանի արժեքի առնվազն 20 տոկոսի չափով կանխավճար, որից հետո նա իրավունք է ստանում դիմելու ծրագիրը սպասարկող բանկին եւ անցնելու վարկունակության նախնական գնահատում:

Նշված ժամկետը սահմանվել է նաեւ Ֆ. Եղիազարյանի դեպքում, սակայն հետագայում, իր իսկ խնդրանքով, բնակարանի կանխավճարը վճարելու վերջնաժամկետը երկարաձգվել է: 2013թ. մարտի 2-ին նա վերջապես կատարել է սահմանված կանխավճարը (1615000 ՀՀ դրամի չափով) եւ նրան տրվել է համապատասխան տեղեկանք բանկ դիմելու եւ վարկունակության նախնական գնահատում անցնելու համար:

2012թ. հունիսին ծրագիրը սպասարկող ՎՏԲ-Հայաստան բանկը, վարկունակության նախնական գնահատում կատարելուց հետո Ֆ. Եղիազարյանին տեղեկացրել է, որ նրա տարեկան եկամուտների չափը թույլ է տալիս տրամադրելու 4600000 ՀՀ դրամի չափով վարկային գիծ, իսկ մնացած 2110000 ՀՀ դրամը նա պետք է վճարի իր սեփական ֆինանսական միջոցների հաշվին:

Միաժամանակ շահառուն ծանուցվել է, որ անհրաժեշտ է ավելացնել նշված չափով կանխավճարը եւ դիմել բանկին վարկունակության հիմնական գնահատում անցնելու, համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու համար, որին կհաջորդի վարկի վերջնական հաստատումը եւ անշարժ գույքի առուվաճառքի ու գրավի եռակողմ պայմանագրի կնքումը:

2013թ. մարտի 1-ից մեկնարկել է նշված ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկավորման գործընթացը, որի արդյունքում մինչ օրս ծրագրի ավելի քան 90 շահառուների հետ կնքվել են հիփոթեքային պայմանագրեր եւ նրանց տրամադրվել են համապատասխան չափի հիփոթեքային վարկային գծեր:

2013թ. հունիսի 17-ին ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից մեր կազմակերպությանը տրամադրվել է տեղեկատվություն՝ այդ պահի դրությամբ հիփոթեքի պայմանագրեր չկնքած շահառուների կողմից վարվող վարկավորման գործընթացի վերաբերյալ, որտեղ ի թիվս այլոց՝ Ֆելիքս Եղիազարյանի անվան դիմաց նշվել է, որ հիմնական վարկունակության գնահատման համար նման հաճախորդ բանկին չի դիմել եւ համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել:

Այդ մասին ծանուցվել է շահառուին, սակայն նա որեւէ կերպ չի արձագանքել հիփոթեքային վարկային պայմանագիր կնքելու վերաբերյալ ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից բազմիցս տարածված տեղեկատվությանը:

Ի դեպ, նա նույնքան հաստատակամությամբ անհաղորդ է մնացել այս ամբողջ ժամանակահատվածում ծրագրի շրջանակում կազմակերպված բոլոր միջոցառումներին՝ շահառուների հետ կազմակերպվող հանդիպում-քննարկումներին, շինարարական հրապարակում կազմակերպված շրջայցներին, ներքին հարդարման նյութերի ընտրությանը եւ այլն:

Նույնքան տարակուսելի է, որ ավելի քան մեկ տարվա ընթացքում Ֆ. Եղիազարյանը երբեւէ չի բարձրաձայնել իր առջեւ ծառացած ֆինանսական խնդիրների մասին, մինչդեռ ԵՊՀ շրջանավարտների միավորումը մշտապես արձագանքել է բոլոր շահառուների խնդիրներին, դրանց տալով փոխադարձ ընդունելի (շինարարության ընթացքը չվտանգող) լուծումներ՝ ելակետ ունենալով անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի որեւէ շահառու դուրս չմնա սոցիալական բնակարանաշինական ծրագրերից:

Ի վերջո, 2013թ. սեպտեմբերի 30-ին մեր կազմակերպության կողմից սահմանված վերջնաժամկետի ավարտից հետո, դադարեցվել են բնակարանաշինական ծրագրերի մի խումբ շահառուների, այդ թվում՝ Ֆելիքս Եղիազարյանի հետագա մասնակցությունը ծրագրին:

Ավելորդ չենք համարում հանրությանը տեղեկացնել, որ “Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին” բնակարանային ապահովության սոցիալական ծրագրում ներգրավված են թվով 78 ստեղծագործողներ, որոնցից  են 25-ը՝ գրողներ են, 19-ը՝ նկարիչներ, 24-ը՝ դերասաններ եւ 10-ը՝ այլ ստեղծագործական միությունների անդամներ եւ անհատ ստեղծագործողներ, ինչը փաստում է, որ նույնքան անհիմն է Ֆ. Եղիազարյանի այն պնդումը, թե նշված ծրագրի շահառուների անվանացանկում ստեղծագործողներ գրեթե չեն մնացել:

Հայտնելով վերոգրյալի մասին, ակնկալում ենք նշված հարցի շուրջ զանգվածային լրատվության միջոցների կողմից համակողմանի եւ անաչառ տեղեկատվության տարածմանը, իսկ Ֆելիքս Եղիազարյանին մեկ անգամ եւս կոչ ենք անում ձեռնպահ մնալ այս գործընթացի անհարկի շահարկումներից եւ սոցիալական բնակարանաշինական ծրագրին տրվող անվայելուչ որակումներից:

 

“ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ”

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ