27 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

՛՛Կանալ-Կավկազ՛՛ ՝ հակաթմրանյությաին ծրագիր

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովին, ով Հայաստան է ժամանել ս.թ. հոկտեմբերի 1-4-ը ՛՛Կանալ-Կավկազ՛՛ լոկալ հակաթմրանյութային գործողության իրականացման կապակցությամբ, որի ղեկավարման միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երևանում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին  ինչպես ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափով համագործակցության  մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց ՀԱՊԿ […]

՛ԴիջիԹեք էքսպո-2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ՛՛Երևան Էքսպո՛՛ ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ՛՛ԴիջիԹեք էքսպո-2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը: Արդեն ավանդական դարձած ՛՛ԴիջիԹեք էքսպո-2013՛՛ տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսում Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով, դիտել տարբեր ոլորտներ ներկայացնող տեղական և արտերկրյա շուրջ 120 կազմակերպությունների արտադրատեսականին, ծանոթացել ցուցադրված տեխնոլոգիաներին և ծառայություններին, ինովացիոն համակարգերին, […]

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Վաշինգտոնում

Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ Անկախության 22-ամյա տարեդարձին: Միջոցառմանը մասնակցեցին եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին եւ դեսպանության անձնակազմին անկախության օրվա կապակցությամբ իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուղղեցին 200-ից ավելի հյուրեր: Նրանք բարձր գնահատեցին անկախության տարիներին Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները, իրենց երկրների հետ անկախ Հայաստանի բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, Հայաստանի դիվանագիտական […]

ՀՀ նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության նախագահին ներկայացրել է այսօր Երևանում կայացած ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստի արդյունքները, խոսել ս.թ. հոկտեմբերի 1-4-ը Հայաստանում անցկացվող “Կանալ-Կավկազ” լոկալ հակաթմրանյութային գործողության մասին, որի միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երևանում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն […]

Ստրասբուրգում գնահատեցին

Սեպտեմբերի 24-ին Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական Միության համատեղ ծրագրի շրջանակներում կայացած կոնֆերանսի ընթացքում ամփոփվեցին Անպատժելիության և վատ վերաբերմունքի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված տարածաշրջանային ձեռքբերումները: ՀՀ ոստիկանությունում  ընթացող բարեփոխումների հանգուցային դրույթներից ու գլխավոր նպատակներից մեկը ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումն է, ոստիկանության գործունեության մեջ հանրության ներգրավվածության մակարդակի բարձրացումը, հրապարակայնության ու թափանցիկության ապահովումը: Չնայած համեմատաբար կարճ ժամանակահատվածին, ոստիկանության ղեկավարության  հետևողականության ու […]

Նախագահը ներկա է գտնվել ԵԽ-ում ՀՀ նախագահության նվերի հանձնման պաշտոնական արարողությանը

  Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ԵԽ-ում ՀՀ նախագահության նվերի՝ լիագումար նիստերի դահլիճի “Միասնության ուժը” կոչվող ապակեպատկեր ստեղծագործության հանձնման պաշտոնական արարողությանը: Այս կապակցությամբ Հանրապետության Նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել սիրված և տաղանդաշատ նկարչուհի Արև Պետրոսյանին՝ նրա ստեղծագործական մտահղացման և տպավորիչ աշխատանքի համար, նաև՝ Եվրոպայի խորհրդի այն բոլոր ատյաններին […]

Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ քննարկել է արտաքին քաղաքական օրակարգը

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 1-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների հարաբերությունները մշտապես առանձնացել են ջերմությամբ ու փոխվստահությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը Ֆրանսիան դիտարկում է որպես հայ ժողովրդի անկեղծ բարեկամ և հուսալի գործընկեր, որը միշտ սրտացավորեն է մոտեցել հայ […]

Փարիզում կայացել է Սերժ Սարգսյան-Ֆրանսուա Օլանդ հանդիպումը

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Նախագահին ջերմ հյուրընկալության համար և նշել, որ իր համար մեծ հաճույք է վերստին այցելել բարեկամ Ֆրանսիա: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է նշել, որ երկու ժողովուրդների պատմական սերտ կապերից սնուցվող հայ-ֆրանսիական […]

Կայացել է ԿԸՀ արտահերթ նիստը

Այսօր կայացած արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2014 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր է սահմանել  մարտի 9-ը, հունիսի 8-ը, հոկտեմբերի 19-ը և դեկտեմբերի 14-ը: Նիստի ընթացքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել թիվ 38 ընտրարածքում 2013 թվականի սեպտեմբերի 29-ին կայացած ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական […]

ՀՀ վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի միջև միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջակառավարական նիստի արդյունքներով երկու երկրների միջև ստորագրվել է երկարաժամկետ` մինչև 2020 թվականը տնտեսական համագործակցության ծրագիրը: Նիստից հետո հրավիրված ասուլիսում հանձնաժողովի համանախագահները` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը կարևորել են ծրագրի իրականացումը և նշել, որ այժմ երկու պետությունների կառավարություններն աշխատելու են դրանում ներառված նախագծերն իրականություն դարձնելու ուղղությամբ: ՀՀ վարչապետը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի