Երևանյան պատվիրակությունը մասնակցել է Ստավրոպոլ քաղաքի տոնական միջոցառումներին
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է. ՌԴ Ստավրոպոլ քաղաքի 236–ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 21–ին Երևանի ավագանու անդամներ, ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը և քաղաքաշինության հանձնաժողովի փոխնախագահ Լևոն Իգիթյանը պաշտոնական այցով մեկնել էին Ստավրոպոլ: Ստավրոպոլի քաղաքապետ ԳեորգիԿոլյագինի հետ հանդիպման շրջանակում քննարկվել են երկկողմ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Ողջունելով […]





































