30 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Երեւանի քաղաքապետի որոշումը

Ղեկավարվելով “Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, “Տեղական ինքնակառավարման մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 25-ի NN 3722-Ա և 3723-Ա որոշումների կատարումն ապահովելու նպատակով.

  1. Ստեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի:
  2. Հանձնաժողովի նախագահին` ապահովել.

1)      Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման, այդ թվում` չափորոշիչների, հաշվարկների և դրանց առնչվող այլ հարցերի, ինչպես նաև վարձի կիրառման մեխանիզմների քննարկումը.

2)      խնդրի առնչությամբ հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ համակողմանի և լիարժեք տեղեկատվության տրամադրումը.

3)      քննարկման արդյունքներով համապատասխան առաջարկությունների ներկայացումը Երևանի քաղաքապետին:

  1. Սահմանել, որ.

1)      հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հաջորդ նիստերը` ըստ անհրաժեշտության.

2)      հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են անդամների առնվազն կեսը.

3)      քննարկվող հարցերի շուրջ հանձնաժողովի  որոշումներն  ընդունվում են բաց քվեարկությամբ` ներկա մասնակիցների ձայների մեծամասնությամբ:

  1. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել հանձնաժողովի նախագահի վրա:
  2. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ