09 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Զինծառայողներն ավտոմեքենայով ընկել են Ձկնագետը

Հոկտեմբերի 7-ին, ժամը 07.05-ին տեղեկատվություն է ստացվել , որ Դիլիջան-Սեւան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նապարարության կայք-էջը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Սեւան-Դիլիջան ավտոճանա­պարհի 19-րդ կմ-ի մոտակայքում “ԲՄՎ” մակնիշի 33 LP 339 պետհամարանիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթեւեկելի հատվածից, ընկել […]

Սերժ Սարգսյանը Վայոց ձորի մարզում էր /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Հանրապետության Նախագահը Ջերմուկ քաղաքում մասնակցել է ս.թ. հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների 3-րդ համաժողովին, որի ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների […]

Հանրային խորհուրդը կառավարությունում էր

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Վարչապետը կարեւորել է նման հանդիպումների անցկացումը, որը հնարավորություն է տալիս Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել երկրի զարգացման հեռանկարները, ուղղությունները, հասարակությանը հուզող խնդիրներն ու հնարավոր մարտահրավերները: Այդ համատեքստում, կողմերը մտքեր են փոխանակել ինտեգրացիոն հարցերի, մասնավորապես, Հայաստան-Մաքսային միություն, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, տարածաշրջանային մակարդակով […]

Հանդիպեցին Բարեկամության խոսնակին

Հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի խոսնակ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Բարեկամության շրջանակի գործունեության ուղղությունները, ինչպես նաեւ տարբեր բնագավառներում, մասնավորապես, քաղաքական, մշակութային եւ կրթական ոլորտներում Ֆրանսիայի եւ Արցախի միջեւ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները: Հյուրի խնդրանքով ԱԳ նախարարն անդրադարձել է […]

Կմեկնեն

 ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական Միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը  հոկտեմբերի 7-9-ը Ժնեւում կմասնակցի Միջխորհրդարանական Միության 129-րդ վեհաժողովին: Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ մի շարք  երկրների խորհրդարանների նախագահների հետ: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը, Մարտին Սարգսյանը: 

Առողջապահության համակարգի զարգացման հայեցակարգ

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց  “Հայաuտանի Հանրապետության առողջապահական համակարգի 2014-2020 թվականների զարգացման հայեցակարգը”: Աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանը նախ ներկայացրեց, որ հայեցակարգի ստեղծումը պայմանավորված էր մի կողմից տարաբնույթ ռազմավարական ծրագրերը մեկ միասնական տեսլականով ի մի բերելու անհրաժեշտությամբ, մյուս կողմից նպատակ կար դրանք Առողջապահության […]

Սերժ Սարգսյանը հանդիպել է “Ռուստելեկոմ”-ի նախագահին

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական առաջատար ընկերություններից մեկի՝ “Ռոստելեկոմ”-ի պատվիրակությանը՝ ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինի գլխավորությամբ: “Ռոստելեկոմ”-ի նախագահը Հանրապետության Նախագահին ներկայացրել է Հայաստանում իր գլխավորած ընկերության ներդրումային ծրագրերը, քննարկել նաև զարգացմանն ուղղված հետագա նախագծերը: Սերգեյ Կալուգինը գոհունակությամբ է խոսել հայաստանյան շուկայում “Ռոստելեկոմ”-ի ընթացիկ գործունեության մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է ընկերության գործունեությունը մեր երկրում […]

Նախագահն ընդունել է ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրենին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն, ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գծով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ Վիկտոր Իվանովին, ով Հայաստանում է գտնվում ս.թ. հոկտեմբերի 1-4-ը Երևանում անցկացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման “Կանալ-Կովկաս” լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառմանը մասնակցելու նպատակով: Այն անցկացվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների […]

՛՛Կանալ-Կավկազ՛՛ ՝ հակաթմրանյությաին ծրագիր

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովին, ով Հայաստան է ժամանել ս.թ. հոկտեմբերի 1-4-ը ՛՛Կանալ-Կավկազ՛՛ լոկալ հակաթմրանյութային գործողության իրականացման կապակցությամբ, որի ղեկավարման միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երևանում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին  ինչպես ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափով համագործակցության  մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց ՀԱՊԿ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի