06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանը հանդիպել է “Ռուստելեկոմ”-ի նախագահին

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական առաջատար ընկերություններից մեկի՝ “Ռոստելեկոմ”-ի պատվիրակությանը՝ ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինի գլխավորությամբ:

“Ռոստելեկոմ”-ի նախագահը Հանրապետության Նախագահին ներկայացրել է Հայաստանում իր գլխավորած ընկերության ներդրումային ծրագրերը, քննարկել նաև զարգացմանն ուղղված հետագա նախագծերը: Սերգեյ Կալուգինը գոհունակությամբ է խոսել հայաստանյան շուկայում “Ռոստելեկոմ”-ի ընթացիկ գործունեության մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է ընկերության գործունեությունը մեր երկրում և ընդգծել, որ “Ռոստելեկոմ”-ի հետագա ծրագրերի իրականացման գործում ՀՀ կառավարությունը և պետական այլ մարմինները, անհրաժեշտության դեպքում, կցուցաբերեն հնարավոր աջակցություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ