10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Զինծառայողներն ավտոմեքենայով ընկել են Ձկնագետը

Հոկտեմբերի 7-ին, ժամը 07.05-ին տեղեկատվություն է ստացվել , որ Դիլիջան-Սեւան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նապարարության կայք-էջը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Սեւան-Դիլիջան ավտոճանա­պարհի 19-րդ կմ-ի մոտակայքում “ԲՄՎ” մակնիշի 33 LP 339 պետհամարանիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթեւեկելի հատվածից, ընկել է Ձկնագետ գետը:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ՀՀ ՊՆ զինծառայողներ՝ 1973 թ. ծնված փոխգնդապետ Ս. Խ.-ին, 1988 թ. ծնված ավագ լեյտենանտ Լ. Ա.-ին, 1995 թ. ծնված Գ. Մ.-ին եւ 1995 թ. ծնված Վ. Գ.-ին, ովքեր տեղափոխվել են Սեւան քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների՝ Ս.Խ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ