27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Կանալ-Կավկազ՛՛ ՝ հակաթմրանյությաին ծրագիր

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովին, ով Հայաստան է ժամանել ս.թ. հոկտեմբերի 1-4-ը ՛՛Կանալ-Կավկազ՛՛ լոկալ հակաթմրանյութային գործողության իրականացման կապակցությամբ, որի ղեկավարման միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երևանում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին  ինչպես ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափով համագործակցության  մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց ՀԱՊԿ շրջանակներում հակաթմրանյութային կենտրոնի, ռուսական կողմի տեխնիկական աջակցությամբ Հայաստանում հակաթմրանյութային ժամանակակից լաբորատորիայի ստեղծման հետ կապված հարցերին, ինչպես նաև Երևանում ստեղծված ՀԱՊԿ ակադեմիայում 2014թ. սկսված թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված հատուկ թեմայով դասընթացների կազմակերպմանը, որի մասին կստորագրվի հուշագիր:

Խոսելով ՛՛Կանալ-Կավկազ՛՛ լոկալ հակաթմրանյութային գործողության ընթացքի մասին, որի արդյունքները պետք է ամփոփվեն այսօր` կողմերը կարևորեցին նման ձևաչափով միջոցառումների անցկացումը և այդ համատեքստում քննարկեցին նշված ոլորտում համագործակցությանը վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ