05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նախագահը ընդունել է Արա Աբրահամյանին

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Հանրապետության Նախագահին Արա Աբրահամյանը ներկայացրել է ս.թ. հոկտեմբերի 9-13-ը Հայաստանում եւ Արցախում Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրերի շրջանակներում անցկացվող բազմաբնույթ միջոցառումները, հայկական երկու հանրապետություններում համահայկական այդ կառույցի կողմից ամեն տարի իրականացվող բարեգործական ծրագրերն ու մրցանակաբաշխությունները, Սփյուռքում […]

Տարոն Մարգարյանը պարգևատրել է ոսկե մեդալներով

Տարոն Մարգարյանը, շնորհավորելով մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ, շնորհակալություն է հայտնել Երևանի և երևանցու բարօրությանն ուղղված ներդրման համար: “Սիրելի քաղաքի ծննդյան օրը կրկնակի տոն է բոլոր նրանց համար, ովքեր իրենց ամենօրյա նվիրված աշխատանքով արել ու անում են հնարավորը, որ Երևանն ավելի գեղեցիկ, ավելի հարմարավետ ու ավելի լավը դառնա: Եվ որ ամենակարևորն է, բոլոր այդ մարդիկ,  յուրաքանչյուրն […]

Նախագահը շնորհավորել է անվանի դուդուկահարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար եւ կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի հետ՝ շնորհավորել նրան ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ: Նախագահը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանին. “Սիրելի՛ Ջիվան, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայ երաժշտական արվեստը Դուք հասցրիք նոր բարձունքների: Հատկապես Ձեր շնորհիվ հայկական ծիրանափողը նվաճեց […]

Նախագահն ընդունել է Ռիգայի քաղաքապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռիգայի քաղաքապետ, Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովին: Նախագահը ողջունել է Ռիգայի քաղաքապետի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է նշվել, որ վերջին երեք տարիներին Երևանի և Ռիգայի իշխանությունների միջև ձևավորվել են սերտ հարաբերություններ, իսկ ընթացիկ տարում ստորագրված Երևանի և Ռիգայի եղբայրացման մասին համաձայնագիրն ամուր հիմքեր է ստեղծել […]

Հին Երեւան. հայացք ապագայից

Էրեբունի-Երեւան 2795 տոնակատարոթյան շրջանակում երեւանցիներին եւ մայրաքաղաք ժամանած հյուրերին Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Բարեկամություն, Երիտասարդական, Հանրապետության Հրապարակ, Զորավար Անդրանիկ եւ Գարեգին Նժդեհ կայարաններում հնարավորություն է ընձեռվել դիտել “Հին Երեւանը. Հայացք ապագայից” լուսանկարների ցուցադրությունը: Երեւան քաղաքի պատմության թանգարանի պահոցներից մետրոպոլիտենի սպասասրահներում հայտնված այս լուսանկարները 20-րդ դարասկզբից մինչեւ դարի կեսերն ընկած ժամանակահատվածի տվյալ կայարանին հարակից տարածքի քաղաքաշինական […]

Վթարի հետեւանքով զինծառայող է մահացել

Հոկտեմբերի 11-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով՝ ժամը 13:30-ի սահմանում զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, 1993 թ. ծնված Ժակ Գեւորգի Գալստյանը: ԼՂՀ պաշտպանության բանակը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Ժակ Գալստյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Ընդունել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. հոկտեմբերի 10-11-ը ՀՀ արդարադատության նախարարության նախագահությամբ Երեւանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 8–րդ նիստին մասնակցած պետությունների պատվիրակությունների ղեկավարներին: Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում եւ կարեւորել արդարադատության նախարարների խորհրդի երեւանյան նիստը, այդ ձեւաչափով ոլորտի պատասխանատուների սերտ համագործակցությունն ու փորձի փոխանակումը, մասնակից պետությունների համար արդարադատության ոլորտում ընդհանրական […]

ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստ կկայանա

 2013թ. հոկտեմբերի 15-ից 17-ը Ծաղկաձորում  կկայանա ԱՊՀ մասնակից  երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների  ղեկավարների  խորհրդի 35-րդ  նիստը, որտեղ կքննարկվեն   միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, կազմակերպված հանցավորության, մաքսանենգության, թմրաբիզնեսի, համակարգչային հանցավորության,  և ԱՊՀ մասնակից երկրների հատուկ ծառայությունների, անվտանգության մարմինների գործունեության համաձայնեցված ոլորտներուÙ այլ տեսակի հանցագործությունների դեմ պայքարի հարցեր: Նիստին  կմասնակցեն ԱՊՀ բոլոր մասնակից երկրների հատուկ ծառայությունների  […]

ԿԸՀ-ը բաշխումներ է իրականացրել

Այսօր գումարած հերթական նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրել է Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում 2013 թվականի նոյեմբերի 17-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի