27 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նախագահն ընդունել է ԵՄ Արևելյան գործընկերության և ՍԾՏՀԿ երկրների կրթության նախարարների համաժողովի մասնակիցներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի մասնակիցներին: Համաժողովը, որը նվիրված է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրներին, անցկացվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի նախագահության շրջանում: Նախագահը ողջունել է համաժողովի մասնակիցներին մեր երկրում և կարևորել նման միջոցառումների […]

Հայերենը կընդգրկվի ՌԴ կրթական ծրագրերում

Երևանում տեղի ունեցող Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մի շարք երկկողմանի հանդիպումներ է ունեցել համաժողովի մասնակից պավիրակությունների ղեկավարների հետ: Առաջին հանդիպումն Արմեն Աշոտյանն անցկացրել է ՌԴ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ալեքսանդր Կլիմովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են […]

Համատեղ գիտական ծրագրեր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հադիպում է ունեցել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում  գտնվող Ռումինիայի բարձրագույն կրթության, գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման նախարար Մինեհա Կոսմին Կոշտոյուի հետ:  Ողջունելով հյուրին՝  ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանն ու Ռումինիան կրթության բարեփոխումների իրականացման ասպարազում կարևոր […]

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՛՛Արմպրոդէքսպո՛՛ ցուցահանդեսի բացմանը /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ՛՛Երևան Էքսպո՛՛ ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա ՛՛Արմպրոդէքսպո՛՛ մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը:  Նախագահը շրջել է հանրապետության ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել իրենց արտադրատեսականին և ծառայությունները ներկայացնող շուրջ 50 հայաստանյան ընկերությունների գործունեությանը, նրանց ներկայացուցիչների հետ զրուցել այդ ընկերությունների ընթացիկ ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների շուրջ: Ցուցահանդեսային […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Հանրապետության Նախագահ Բենինո Աքինոյին՝ Ֆիլիպիններին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների, հսկայածավալ ավերածությունների պատճառ է դարձել: ”Կիսելով Ձեր և Ֆիլիպինների ժողովրդի վիշտն ու ցավը` բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում”,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։

Էմիլ Բաբայանը գլխավոր դատախազի տեղակալ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով եւ հիմք ընդունելով “Դատախազության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը Սերժ Սարգսյանը Էմիլ Բաբայանին նշանակել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Վլադիմիր Գասպարյանը նոր տեղակալներ ունի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Անուբաղ Համբարյանը եւ Սամվել Հովհաննիսյանը նշանակվել են  ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալներ: Համապատասխան հրամանգրերով աշխատանքից ազատվել են ոստիկանապետի տեղակալներ Սաշա Աֆյանը եւ Հովհաննես Հունանյանը:

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել ՆԱՏՕ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Դաշինքի հետ քաղաքական երկխոսությունը կրում է շարունակական բնույթ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում […]

Ականի պայթյունից մահացել է վաշտի հրամանատարը. կան վիրավորներ

Ս.թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասի հսկողության տարածքում մարտական խնդիր իրականացնելիս մահացու ականապայթյունային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գևորգ Գագիկի Մնացականյանը (ծնված 1988թ., ծառայում էր 2005թ.-ից, Գավառի զ/կ): Տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի ԿԿԶՀ են տեղափոխվել ավագ լեյտենանտ Գարուշ Վերիկի Համբարձումյանը (վիճակը միջին ծանրության է), […]

Սերժ Սարգսյանի հրամանագրով գլխավոր դատախազի տեղակալն ազատվել է աշխատանքից

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է Արմեն Դանիելյանին ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի