27 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանը Տավուշի մարզում էր /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է ՀՀ կենտրոնական բանկի “Դիլիջան” ուսումնահետազոտական կենտրոնի՝ ԿԲ աշխատակիցների համար կառուցված բազմաբնակարան շենք (64 ծառայողական բնակարաններով և 6300մ2 ընդհանուր բնակելի տարածքով), ծանոթացել բնակարանային պայմաններին, զրուցել Դիլիջան տեղափոխված ԿԲ աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հետ: Սերժ Սարգսյանն այցելել է նաև շենքի 1-ին հարկում […]

Վարչապետի հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել ”Ֆինանսաբանկային կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպվող ”Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր” ծրագրի շրջանակում անցկացվող հերթական հանդիպմանը: Միջոցառման հյուրը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի փոխտնօրեն, ”Ռոսատոմ” ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի խորհրդական, Գ.Պ. Շչեդրովիցկու անվան Զարգացման ինստիտուտի նախագահ Պյոտր Շչեդրովիցկին էր, ով հանդես է եկել ”Համաշխարհային տնտեսության տեխնոլոգիական զարգացման հեռանկարները” թեմայով զեկույցով: […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որն անմեղ մարդկանց կյանքեր է խլել: Հանրապետության Նախագահը խնդրել է ցավակցության և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ այդ ողբերգության հետևանքով բոլոր տուժածներին:  

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆադել Մուհամեդ Ջավադին, ով Երևանում մասնակցում է «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ արաբական երկրները Ցեղասպանությունից փրկված շատ հայերի համար երկրորդ հայրենիք են դարձել և հայկական համայնքներն այսօր Հայաստանի հետ հարաբերությունների և այդ […]

Սերժ Սարգսյանի որոշմամբ նոր խորհուրդ կձեւավորվի

Նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է ստորագրել, որով նախատեսվում է.  1. Ստեղծել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ: 2. Հաստատել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի կազմը` համաձայն 1-ին հավելվածի: 3. Հաստատել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի գործունեության կարգը՝ համաձայն 2-րդ հավելվածի: 4. […]

Նախագահը շնորհավորել է Պոլետեխնիկի 80 ամյակը

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի՝ Պոլիտեխնիկի հիմնադրման 80-րդ տարեդարձի կապակցությամբ “Լինելով հանրապետության ամենահեղինակավոր բուհերից մեկը և բարձրագույն տեխնիկական կրթության առաջատարը՝ իր գոյության տարիների ընթացքում ՀՊՃՀ-ն և իր մասնաճյուղերը տնտեսության տարբեր ոլորտներ են գործուղել տասնյակ հազարավոր բարձրորակ կադրեր: Ուրախալի է, որ Պոլիտեխնիկի պրոֆեսորադասախոսական կազմի, մասնագետների և շրջանավարտների գիտելիքը և ներուժն […]

Կայացավ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստը

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հինգերորդ նիստը: Շարունակվեցին ՛՛Իշխանությունների բաժանում և հավասարակշռում. առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր այլընտրանքները` միջազգային զարգացումների միտումների հաշվառմամբ՛՛  հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները:  Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ. հոկտեմբերի 25-ին: 

Մեկնարկել է համաժողովը

  Երեւանի պետական համալսարանում աշխատանքներն է սկսել Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, հայտնի տնտեսագետներ, ուսանողներ:        Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ տարետացրի այս համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, ընդլայնվում մասնակիցների շրջանակները: Կառավարության ղեկավարի խոսքով՝ նման […]

Աշխատանքից ազատվել է 2 դատախազ

Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության կայքի, ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. հոկտեմբերի 18-ի հրամաններով` Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանը եւ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ջոն Ֆարխոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից` սեփական դիմումների համաձայն:

Աշխատանքային խորհրդակցություն Ազգային ժողովում

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ  նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 21-24-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 19 հարց: Հոկտեմբերի 21-24-ի ԱԺ չորսօրյա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի