Ոստիկանապետն անկեղծ զրույց է ունեցել
Հոկտեմբերի 24-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում հանդիպում ունեցավ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը հանդիպման մասնակիցներին ներկայացնելով մարդ, քաղաքացի, իրավապահ Վլադիմիր Գասպարյանին՝ հայտնեց, որ համալսարանի խորհրդի որոշմամբ՝ օրինականության ապահովման գործում ունեցած ծանրակշիռ ներդրման համար նա պարգևատրվել է Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ոսկե մեդալով: […]