27 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայաստանը և Իրաքը շահագրգիռ են երկկողմ փոխգործակցության զարգացման գործում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսի գլխավորած կառավարական պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկկողմ փոխգործակցության մակարդակից և նշել, որ այն դրական արդյունքներ է տալիս:  ՛՛Հայաստանը կարևորում  է և շահագրգիռ է Իրաքի հետ հարաբերությունների զարգացման և խորացման գործում: Տեսնում ենք, որ առկա է երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժ, ինչի վառ վկայությունն […]

Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-9-ն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ կրթության և գիտության նախարար Դ. Վ. Լիվանովի և “Ռոսսոտրուդնիչեստվո” դաշնային գործակալության ղեկավար Կ. Ի. Կոսաչովի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման, նոր նախագծերի և ծրագրերի ներդրման […]

Նախագահը ընդունել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական՝ 23-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Նախագահը բարձր է գնահատել միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը՝ նշելով, որ տարիներ ի վեր հանձնաժողովի իրականացրած […]

Նախագահն ընդունել է Ավստրիայի սահմանադրական դատարանի պատվիրակության անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի սահմանադրական դատարանի պատվիրակության անդամներին՝ Ավստրիայի ՍԴ նախագահ Գերհարդ Հոլզինգերի գլխավորությամբ: Նախագահը ողջունել է պատվիրակության անդամներին մեր երկրում և ընդգծել, որ նման բարձրաստիճան այցելությունները հնարավորություն են ընձեռնում համակողմանիորեն քննարկելու երկրների արդարադատության համակարգերի արդի խնդիրները, դրանց հաղթահարման հնարավորություններն ու ոլորտի ձեռքբերումները, ինչպես նաև փորձի փոխանակում կատարելու: Սերժ Սարգսյանը կարևորել է […]

ՀՀ-ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ստորագրվել է Փոխգործակցության հուշագիր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը:               «Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարությունում: Ինձ զեկուցել են աշխատանքային խմբերի շրջանակում ընթացող քննարկման մասին, և մեր այսօրվա հանդիպման օրակարգում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ է», – ասել է վարչապետ Սարգսյանը:            «Մենք առաջին անգամ ենք Երևան ժամանում […]

Արտգործնախարարը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

Նոյեմբերի 7-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Փարիզ` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութան նախարարական համաժողովին: Նոյեմբերի 8-ին նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մարսել, որտեղ ներկա կգտնվի ՀՀ Գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:

Կյանքը Վիլնյուսից հետո էլ շարունակվելու է. Տ Հրիստեա

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի  համանախագահությամբ տեղի է ունեցել ԵՄԽԽ Խորհրդատվական խորհրդի տասնչորսերորդ նիստը: Խորհրդատվական խորհրդի նիստին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ նախագահի աշխատակազմից, ՀՀ կառավարությունից և Ազգայն ժողովից, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵՄ անդամ պետությունների դեսպանատներից և միջազգային կազամակերպություններից, այդ թվում` ՄԱԶԾ-ից:  Բացելով նիստը` Արթուր […]

Նախագահը ստորագրել է

ՀՀ նախագահը ղեկավարվելով ՛՛Զինապարտության մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և ՛՛Այլընտրանքային ծառայության մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով` որոշում եմ. 1. 2013 թվականի դեկտեմբեր – 2014 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր ժամկետային և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես […]

Սեյրան Օհանյանն ընդունել է հայտնի այլախոհ գրողին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 5-ին ընդունել է բանաստեղծ, հայտնի հասարակական գործիչ, ԽՍՀՄ տարիների այլախոհ Մերուժան Հովհաննիսյանին: Հանդիպման ընթացքում անկեղծ զրույց է ծավալվել ներկա իրողություններին, այդ թվում՝ բանակ-հասարակություն կապերին առնչվող մի շարք թեմաների շուրջ՝ ընդգծելով մտավորականների դերը ազգապահպանության գործում և անկախ պետականության պայմաններում նրանց ակտիվ քաղաքացիական դիրքորոշման օրինակով, հատկապես՝ սերունդների արժեհամակարգում հայրենիքի հանդեպ սիրո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի