27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կյանքը Վիլնյուսից հետո էլ շարունակվելու է. Տ Հրիստեա

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի  համանախագահությամբ տեղի է ունեցել ԵՄԽԽ Խորհրդատվական խորհրդի տասնչորսերորդ նիստը:

Խորհրդատվական խորհրդի նիստին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ նախագահի աշխատակազմից, ՀՀ կառավարությունից և Ազգայն ժողովից, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵՄ անդամ պետությունների դեսպանատներից և միջազգային կազամակերպություններից, այդ թվում` ՄԱԶԾ-ից:

 Բացելով նիստը` Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշեց. ”Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու որոշումը ամենևին չի նշանակում Եվրոպական միության հետ մեր քաղաքական երկխոսության դադարեցում կամ ընդհատում։ Հայաստանի համար այն բարեփոխումները, որ իրականացվում են Եվրամիության աջակցությամբ, չափազանց կարևոր են։ Դրանք հասարակական, քաղաքական արդիականացմանն ու պետական կառավարման համակարգի ուժեղացմանն ուղղված բարեփոխումներ են։ Մենք շնորհակալ ենք մեր եվրոպական գործընկերներին այն ճանապարհի համար, որ անցել ենք միասին և նպատակ ունենք շարունակելու այդ ճանապարհը։ Մենք նախևառաջ պետք է համագործակցենք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարական կառույցների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական, միգրացիայի, տարածքային կառավարման և այլ ոլորտներում”: 

Արթուր Բաղդասարյանի խոսքով անհրաժեշտ է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունից վերցնել այն ամենակարևորը, որ կար եվրոպական ուղղության վրա, այն է՝ քաղաքական երկխոսությունը, արժեհամակարգային այն փոխգործակցությունը, որը թույլ է տալիս արդիականացնել երկիրը:

”Մեր քաղաքական օրակարգում մնում է Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել մի փաստաթուղթ, որը կնախանշի, թե ինչ ձևաչափով ենք շարունակելու մեր համագործակցությունը: Թե ինչ ձև կընդունի Հայաստան-ԵՄ համագործակցությունը, արդյոք այն կսահմանվի որևէ այլ պայմանագրով կամ այլ փաստաթղթով, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ Երևանի ու Բրյուսելի միջև ակտիվ համագործակցությունը կշարունակվի անկախ առկա գործընթացներից, կասկած չի հարուցում: Գլխավորն այն է, որ Հայաստանը վճառականորեն է տրամադրված Եվրոպայի հետ երկխոսությանն ու սկսած ժողովրդավարական բարեփոխումների շարունակմանը` եվրոպական բոլոր չափորոշիչներին համապատասխան”,- նշեց Արթուր Բաղդասարյանը:

 Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան իր խոսքում նշեց որ Եվրամիությունը պատրաստ է նախկինի պես աջակցել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը. ”Եվրամիությունը Հայաստանի հետ երկար տարիների համագործակցության արդյունքում բավական լուրջ հաջողությունների է հասել և օգնել է Հայաստանին մոտենալ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը: Սակայն Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումից հետո համագործակցության որոշ ուղղություններ ոչ արդիական դարձան, ուստի մենք պետք է շարունակենք համագործակցությունն արդեն նոր ձևաչափով, որը շահավետ կլինի երկու կողմերի համար”:

Տրայան Հրիստեան կիսում է Հայաստանի իշխանությունների ակնակալիքները Վիլնյուսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ համագործակցության նոր ուղիները հստակեցնելու առումով: ”Սակայն պետք է նշեմ, որ կյանքը Վիլնյուսից հետո էլ շարունակվելու է: Մենք բարձր ենք գնահատում այն բարեփոխումները, որ իրականացրել ենք այս տարիներին և պատրաստ ենք շարունակել դրանց իրականացումը”,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ դեռ ժամանակ կա համագործակցության նոր ձևաչափը քննարկելու և հաստատելու համար:

 Հրիսթեան նաև նշեց, որ ԵՄ-ն Հայաստանում լուրջ հաջողությունների է հասել մարդու իրավունքների, ժողովրդավարության հաստատման, ինչպես նաև արդարադատության և անվտանգության ոլորտներում բարեփոխումների հարցում:

 Ի լրումն. ԵՄ խորհրդատվական խումբն իրականացրել է Հայաստանի հիմնական մարտահրավերների և իր աշխատանքների գնահատում: Հաշվետվության մեջ մասնավորապես մեծ ուշադրություն է հատկացվել քրեական, վարչական և քաղաքացիական արդարադատության ոլորտի բարեփոխումներին: Ներկայացվել են նաև առաջարկություններ մասնավորապես մարդկանց թրաֆիքինգի, կիբերհանցագործության, փողերի լվացման և ֆինանսական հանցագործությունների ոլորտներում երկրի մարտահրավերների վերաբերյալ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ