01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մենք թույլ չէինք տալիս Պակիստանին դառնալու ՀԱՊԿ ԽՎ դիտորդ անդամ,իսկ ՔՊ-ն դիվանագիտական հարաբերություններ է Պակիստանի հետ հաստատում․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մենք թույլ չէինք տալիս Պակիստանին դառնալու ՀԱՊԿ ԽՎ դիտորդ անդամ,իսկ ՔՊ-ն դիվանագիտական հարաբերություններ է Պակիստանի հետ հաստատում։
Արցախյան կարգավորման ողջ ընթացքում Պակիստանն ունեցել է հակահայկական դիրքորոշում։
 Պակիատանի պետական քաղաքականությունն էր ՀՀ-ի չճանաչում,քանի դեռ ՀՀ-ն պաշտպանում է Արցախի ժողովրդի ինքնորոշման  իրավունքը։
Բոլոր խորհրդարանական հարթակներում Պակիստանը  միակողմանի պաշտպանում էր Ադրբեջանի դիրքորոշումը։
2016-ի Ապրիլյան պատերազմի ընթացքում Պակիստանն Ադրբեջանին սատարող 5 հայտարարություն արեց։
Դրանից հետո Պակիստանի խորհրդարանի  ղեկավարը ցանկություն հայտնեց ՀԱՊԿ ԽՎ-ում դիտորդ անդամ դառնալու։
Բայց քանի  որ որոշումը կարող էր կայացվել միայն կոնսենսուսով,անհրաժեշտ էր ՀՀ պատվիրակության ղեկավարի համաձայնությունը։
ՀԱՊԿ անդամ խորհրդարանի ղեկավարները գրեթե բոլորը կողմ էին Պակիստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելուն։
Պատվիրակություն եկավ Երեւան մեզ հետ հանդիպելու։
Այնուհետեւ Սանկտ Պետերբուրգում կայացավ եւս մեկ հանդիպում։
Իմ դիրքորոշումը հստակ էր.Պակիստանի դիտորդ դառնալը հնարավոր է հետեւյալ պարագայում:
1. Պակիստանը պետք է ճանաչի ՀՀ-ն։
2. Պակիստանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ՄԽ համանախագահության կողմից մշակված Հիմնարար սկզբունքների շրջանակներում։
Կարճ ասած՝ Պակիստանը չդարձավ ՀԱՊԿ ԽՎ դիտորդ հայկական պատվիրակության  պետականամետ դիրքորոշման  արդյունքում։
Իսկ այսօր սրանք «զուռնա-դհոլով »Պակիստանի հետ հարաբերություն են հաստատում ու դա ներկայացնում որպես դիվանագիտական ձեռքբերում։
ՔՊ-ի «դիվանխգիտությունը» պարզ է.այն ձեռքը,որը չեն կարող կտրել,համբուրում են ու դնում են մեր ազգի գլխին։
Տեսնենք հաջորդն ու՞մ «ձեռքն են համբուրելու» »։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ