26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պատմություն, դասագրքեր, իրականություն կեղծելով պատմական իրողությունները չեն փոխվում. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատմություն, դասագրքեր, իրականություն կեղծելով պատմական իրողությունները չեն փոխվում:
Հատկապես որ մեր ժողովրդի համար պատմական, հանգրվանային իրավիճակներում մեծ ջանքերից, զոհողություններից բացի նաև կյանք է դրվել:
Արցախյան շարժումը, Արցախի պատերազմը, Արցախի ազատության համար պայքարը զուտ տեղային խնդիր չի եղել:
Արցախյան շարժման և պատերազմի հաղթանակն ապահովեց ոչ միայն արցախցիների արդար պահանջների իրացումը, այլ ապահովեց Հայաստանի անվտանգությունը, հնարավորություն տվեց մեր երկրին` տարածաշրջանում և ամենուր, դիրքավորվելու որպես պայքարող և հաղթող ժողովրդի, ինչը հայ ժողովրդի համար լրիվ այլ հեռանկար և ճակատագիր էր ենթադրում:
Այսօր հայն այլևս Արցախում չի ապրում: Սա պարզապես մի ամբողջ ժողովրդի ողբերգություն է:
Այսօր հայը ինքը պետք է որոշի` առկա իրողություններն ընդունում է որպես պատմության ավա՞րտ, դատավճի՞ռ կամ վերջնական վախճա՞ն, թե՞ ընտրում է խելամտությունը, սթափությունն ու արժանապատվությունը:
Ես համոզված եմ, որ անհրաժեշտ պահին, հայ մարդը ճիշտ որոշում կկայացնի»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ