27 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նախագահի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ դիտել է ՛՛Տիգրանակերտ՛՛ զորավարժարանում անցկացված ՛՛տանկային երկամարտ՛՛-ը, որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային և այլ չափանիշներով լավագույն մասնակիցը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանում այնուհետ հետևել են ՛՛Պաշտպանության բանակի հարվածային խմբավորմանը բարձր աստիճանի մարտական պատրաստականության բերումը. պաշտպանության կազմակերպում, պաշտպանողական մարտի […]

Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ

Մամուլի հաղորդագրությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 14–ին մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 14–16–ը այնտեղ գումարվող Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 33–րդ գլխավոր համաժողովին:    Այս տարվա համաժողովին նախատեսված են քննարկումներ ՛՛Ֆրանկոֆոն տեղական դերակատարները. նրանց գործողությունը՝ հօգուտ հասարակական և համերաշխ տնտեսության՛՛ թեմայով։ Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ինչպես Փարիզի, այնպես էլ ասոցիացիային անդամակցող այլ քաղաքների […]

Բացահայտվեց

Հոկտեմբերի 29-ին հայտնվել էր անհայտ անձանց կողմից “Մխիթար Սեբաստացի” կրթհամալիրի պահակի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մասին: Նույն օրը, ժամը 5.00-ի սահմաններում, դիմակավորված անձինք կրթահամալիրի 1-ին հարկի միջանցքի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով ներս մտնելիս հանդիպել էին նշված կրթահամալիրի պահակի դիմադրությանը, գազային ատրճանակով կրակոց էին արձակել նրա ուղղությամբ, ատրճանակի եւ դանակի սպառնալիքով գցել գետնին, կպչուն ժապավենով […]

Բերանը կարած քաղաքացուն ընդունել է Գեւորգ Կոստանյանը /վիդեո/

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը 2013թ. նոյեմբերի 13-ին, ընդունել է Էջմիածին քաղաքի բնակիչ Աշոտ Խուդոյանին, ով բողոքի նստացույց էր անցկացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրի դիմաց: Աշոտ Խուդոյանը, ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել իր բողոքը, ըստ որի, կեղծվել է պապական կտակը: Ա. Խուդոյանը դրա համար մեղադրում է ինչպես իր հարազատներին, այնպես էլ՝ պատկան մարմիններին: Աշոտ Խուդոյանի […]

Ի՞նչու կալանավորվեց Վարդան Պետրոսյանը. դատախազության պարզաբանումը

Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը, դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու նախաքննության մարմնի միջնորդության եւ դատարանի կողմից այն բավարարելու փաստի կապակցությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է. ” Խափանման միջոց կիրառելը, իսկ առավել եւս, կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելը, չի հանդիսանում ինքնանպատակ եւ չի՛ կարող դրսեւորվել կամ ընկալվել, որպես մեղադրյալի նկատմամբ կիրառված պատիժ, այլ […]

Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանը կայցելի պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, կծանոթանա զինված ուժերի մարտական պատրաստությանն ու բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:

Հիմար սուտ

”Նախագահի առողջության մասին ”Հայկական Ժամանակի” տարածածը հիմար սուտ է` լրագրության հետ աղերս չունեցող մեկի վայ-երևակայության արգասիք”,-”Թվիթերի” իր հանրագրում ասել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը: ՛՛Հայկական ժամանակ՛՛-ն այսօր գրել է, թե իր տեղեկություններով՝ ՛՛նոյեմբերի 5-ին Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, երբ նրան զեկուցել են, թե Շանթ Հարությունյանի խմբի և ոստիկանության միջև բախում է սկսվել, […]

Ինչ է տեղի ունեցել պատգամավորի եւ ոստիկանապետի միջեւ

Ազգային ժողովի ՛՛Հայ ազգային կոնգրես՛՛ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նոյեմբերի 11-ի նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուշադրությունը հրավիրել է նրա վրա, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն հանդիպում պատգամավորների հետ և անհրաժեշտ բացատրություններ չեն տալիս, մասնավորեցնելով, թե ՛՛Արաբկիրի ոստիկանապետը՝ Ամիրխանյան Գրիշան, չի հանդիպել՝ հակառակ նրան, որ հավաստիացումներ տվեց՛՛: Իրականում տեղի է ունեցել հետևյալը: Նոյեմբերի 10-ին, ժամը 22.55-ի […]

Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Բորդյուժան քննարկել են

Այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքներին վերաբերող` նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի գործունեության ծավալմանը վերաբերող անելիքները, ինչպես նաև ս.թ. սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված […]

Աշոտյանի մոսկովյան օրակարգից

ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը հանդիպում է ունեցել ՌԴ կրթության և գիտության նախարար Դ. Լիվանովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2013թ. հոկտեմբերի 1-ի 15-րդ նիստի արձանագրության կրթության և գիտության ոլորտին առնչվող հարցեր, այդ թվում` Հայաստանում ռուսական գիմնազիայի բացման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի