22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Բացահայտվեց

Հոկտեմբերի 29-ին հայտնվել էր անհայտ անձանց կողմից “Մխիթար Սեբաստացի” կրթհամալիրի պահակի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մասին:

Նույն օրը, ժամը 5.00-ի սահմաններում, դիմակավորված անձինք կրթահամալիրի 1-ին հարկի միջանցքի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով ներս մտնելիս հանդիպել էին նշված կրթահամալիրի պահակի դիմադրությանը, գազային ատրճանակով կրակոց էին արձակել նրա ուղղությամբ, ատրճանակի եւ դանակի սպառնալիքով գցել գետնին, կպչուն ժապավենով կապել ձեռքերը, ապա քիչ անց, առանց որեւէ պահանջ ներկայացնելու, արձակել ու ոչինչ չվերցնելով՝ հեռացել էին:

Նոյեմբերի 13-ին ոստիկանության ՔՀԳ եւ Երեւան քաղաքի վարչությունների ու Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին 1998 թ. ծնված Արմեն Հ.-ին, 1996 թ. ծնված Անդրանիկ Ն.-ին, 1997 թ. ծնված Հակոբ Ա.-ին եւ 1996 թ. ծնված Ռուբեն Մ.-ին:

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու եւ հանցագործության գործիք ատրճանակն ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է  նախաքննություն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ