08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սկսել է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սկսվել է Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահաի կայքը:  

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 18-ի երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը, ինչպես նաև նոյեմբերի 19-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը վերաբերող հարցեր: Ավստրիայի մայրաքաղաքում առաջիկա հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարը […]

ԼՂՀ ԱԳՆ-ն ընդունել է ԿԽՄԿ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում օպերատիվ գործունեության վարչության ղեկավարին

Ս.թ. նոյեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում օպերատիվ գործունեության վարչության ղեկավար Լորան Կորբային, որը ժամանել է ԼՂՀ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ կողմից իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել է ԼՂՀ իշխանությունների և ԿԽՄԿ միջև […]

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկեցին Պուտինի այցի մանրամասները

Նոյեմբերի 18-ին մեկօրյա աշխատանքային այցելությամբ Մոսկվա ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացած առանձնազրույցից հետո՝ բանակցությունները շարունակվեցին պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշեց, որ նախարարների մակարդակով հանդիպումները հնարավորություն են տալիս հետևելու երկու երկրների ղեկավարների միջև ձեռք […]

ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը Հայաստանում

Նոյեմբերի 18-22-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվում է թվով 7-րդ ”ՆԱՏՕ-ի շաբաթ” միջոցառումը: ՆԱՏՕ շաբաթ միջոցառումների մեկնարկը տրվեց նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ շենքում կայանալիք ”Միջազգային ճգնաժամերի կառավարում և խաղաղապահություն անվտանգության և պաշտպանության ոլորտների տարբեր կազմակերպությունների կարողություններն ու փորձառությունը” թեմայով կլոր սեղան քննարկմամբ: Նոյեմբերի 19-ին, որպես ՆԱՏՕ-ի շաբաթվա հիմնական միջոցառում, ՀՀ ՊՆ-ում, տեղի […]

Վլադիմիր Գասպարյանի հյուրն էր

Նոյեմբերի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ոստիկանության բարձրաստիճան սպաները հանդիպեցին ՀՀ Նախագահին առընթեր՝ Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանին՝ վաստակաշատ ազգային ու պետական գործչի 80-ամյա հոբելյանի առթիվ: Վլադիմիր Մովսիսյանին շնորհավորելով տարեդարձի կապակցությամբ՝ ոստիկանության պետը բարձր գնահատեց նրա վաստակն ու ներդրումը հայոց պետականության վերահաստատման և պետության զարգացման, ինչպես և ոստիկանության հետ սերտ ու արդյունավետ […]

Վիեննայում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի հետ: 

Երևանում բացվեց բժշկական նոր կենտրոն

Երևանում բացվեց ամբուլատոր-ախտորոշիչ և հիվանդանոցային ծառայություններ մատուցող «Մեդլայն կլինիկ» կենտրոնը` հագեցած ախտորոշիչ նորագույն սարքավորումներով, այդ թվում` համակարգչային շերտագրության, թվային ռենտգեն, թրեդմիլ և այլ սարքավորումներով։ 50 մահճակալ ունեցող կլինիկայում ծավալված երեք վիրասրահներում կկատարվեն ինչպես բաց, այնպես էլ լապարոսկոպիկ եղանակով վիրահատություններ։ Վիրաբուժական ուղղվածություն ունեցող կլինիկայում ստեղծվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած վերակենդանացման, հետվիրահատական բաժին, հարակից անհրաժեշտ ծառայություններ, հարմարավետ […]

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ՛՛Թաթարստան՛՛ ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի ուղևորների մահվան կապակցությամբ և խնդրել վշտակցության ու զորակցության անկեղծ խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի