27 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ազգային արժույթի ներդրման 20-ամյակի կապակցությամբ մի խումբ գործիչներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի կողմից

Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում պարգևատրել է մի խումբ գործիչների:             Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել 1993թ. ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանին և 1994-1998թթ. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանին: ՀՀ վարչապետի հուշանվերով են խրախուսվել ՀՀ ԿԲ նախկին նախագահ Իսահակ Իսահակյանը, հայկական դրամի գրանիշի համահեղինակ […]

ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հրավերով` նոյեմբերի 21-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  պաշտոնական այցը Ուրուգվայ:ՈւԱՀ Գլխավոր ասամբլեայում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  հանդիպեց  Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ: Ողջունելով ԱԺ նախագահին ու պատվիրակության անդամներին եւ բարձր գնահատելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի այցը Ուրուգվայ` պարոն Աստորին վստահություն հայտնեց, որ այն նոր լիցք […]

ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Հայաստանին

ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետությանը նոյեմբերի 18-22-ն անցկացված ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների համար: Միացյալ Նահանգները կարևորում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերությունն ու օժանդակում է այդ գործակցությանը: ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում շեշտադրվեց Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղարար առաքելություններին և մեկնարկեց ՆԱՏՕ-Հայաստան համատեղ գործողությունը, որն ուղղված է զինված ուժերում արդարացիության ապահովմանն ու կոռուպցիայի նվազեցմանը: Հայաստանը ձգտում է ավելի մեծ […]

ՀԱԿ-ն արտահերթ է ուզում

Նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրես խմբակցության նիստ:  Նիստում քննարկվել է դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստում քննարկվելիք Հայ Ազգային Կոնգրեսի` “Համատարած եւ համակարգված կոռուպցիա” հարցապնդման ներկայացման հարցը, ինչպես նաեւ նիստում ներկայացվելիք ԱԺ որոշման նախագիծը:  Քննարկվել է նաեւ կենսաթոշակային պարտադիր վճարումների դեմ բողոքող նախաձեռնության դիմումը, եւ որոշվել է, որ Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը պատրաստ է […]

Բռնություն բժշկի նկատմամբ. նախարարությունը դատապարտում է

Արդեն որերորդ անգամ ականատես ենք լինում ամենահումանիտար մասնագիտություն ունեցող մարդու նկատմամբ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում ցուցաբերված վայրագության։ Նոյեմբերի 21-ին, ժամը 00:53-ին Սասունցի Դավիթ նրբ. 35 տուն հասցեից Սրբուհի Տոնիկյանի անվամբ “Շտապբուժօգնություն” ՓԲԸ–ի 1-03 ծառայությունում գրանցվել է N 71 կանչը: Ի դեպ, Ս. Տոնիկյանը քրոնիկ հիվանդ է եւ բազմիցս դիմել է 1-03 ծառայությանը` թոք-սրտային անբավարարություն ախտորոշումով: […]

Հայկական կոնյակը արտերկրում

Նոյեմբերի 19-ին Վիեննայի Hotel de France հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Արարատ կոնյակի համտեսի միջոցառում: Կազմակերպիչներն էին՝ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը եւ Երեւանի  “ԱՐԱՐԱՏ” կոնյակի գործարանը` Ավստրիայի Գինեգործական եղբայրության եւ գինու ասպետների ընկերության օժանդակությամբ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը: Ներկաներին ողջունեց “ԱՐԱՐԱՏ” Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանը: Միջոցառման […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանը Բեյրութում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև, տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել Լիբանանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներ Միշել Սուլեյմանին և Հասան Ռոհանիին: Սերժ Սարգսյանը խստորեն դատապարտել է այդ ահավոր հանցագործությունը, որը երկու տասնյակից ավելի մարդկանց մահվան, հարյուրից ավելի վիրավորների, այդ թվում՝ Լիբանանում Իրանի մշակութային հարցերով կցորդի […]

Դանիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան Մերետա Յուլին (նստավայրը՝ Կիև)՝  հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ և ընդգծեց, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու և խորացնելու հարաբերությունները Դանիայի հետ, ինչի մասին վկայում է 2011թ. Կոպենհագենում ՀՀ դեսպանության բացումը, որից […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սկապինիին՝ պաշտոնավարման տարիներին կատարած նշանակալի աշխատանքի համար՝ ուղղված երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացմանը: Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է հայ-իտալական քաղաքական երկխոսությունը, աշխուժացել են […]

ԱԺ նախագահի բրազիլական օրակարգից

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետՆոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայրաքաղաք Բրազիլիայում հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ:   Ողջունելով ԱԺ նախագահին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Բրազիլիա ժամանելու համար` պարոն Ալվեսը բարձր գնահատեց երկու երկրների բարեկամական կապերի ներկա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի