27 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ավարտվել են Ասոցացման Համաձայնագրի շուրջ բանակցությունները. Հայաստանն այն չի նախաստորագրելու, կան նոր միջազգային հանձնառություններ

Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովում ընդունվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համատեղ հայտարարություն: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.  Եվրոպական Միությունն ու Հայաստանը ունեն սերտ կապեր եւ վերահաստատում են իրենց հանձնառությունը ավելի զարգացնել եւ ամրապնդել Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։ Հենվելով ընդհանուր արժեքների վրա, երկու […]

Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության ամրապնդումը անշրջելի է.Սերժ Սարգսյան

Լիտվայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում մասնակցել է Արեւելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին: Գագաթնաժողովի լիագումար նիստում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արեւելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովում.     Մեծարգո՛ Նախագահ Գրիբաուսկայտե, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախ եւ առաջ շնորհակալություն եմ հայտնում Լիտվայի իշխանություններին ու […]

Հայաստան-ԵՄ ապագայի օրակարգից

Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Վիլնյուսում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: Հայաստանի արտգործնախարարը և Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը նամակներ փոխանակեցին, որոնք նախանշում են ապագային միտված Հայաստանի և Եվրոմիության միջև համագործակցության օրակարգը։

Մխիթար Պապոյանը նշանակվեց

ՀՀ Նախագահի` 2013թ. նոյեմբերի 26-ի եւ 27-ի հրամանագրերով դատական համակարգում տեղի են ունեցել փոխատեղումներ: ՀՀ Նախագահի` 2013թ. նոյեմբերի 26-ին հրամանագրով. Մարինե Մելքոնյանը նշանակվել է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր` դադարեցվելով նրա` Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Մխիթար Պապոյանը նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր […]

Արթուր Բաղդասարյանն ընդունել է

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ Կոնստանտին Բիրյուլինին, ով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ս.թ. նոյեմբերի 25-29-ը Երևանում անցկացվող հանձնաժողովի 8-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը մասնակցեց նաև միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Միրզաբեկյանը: […]

Պետական այցով Հայաստան կժամանի ՌԴ նախագահը. պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: Այցի շրջանակներում տեղի կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահներ Սարգսյանն ու Պուտինը Գյումրի քաղաքում և մայրաքաղաք Երևանում կմասնակցեն մի շարք միջոցառումների, այդ թվում՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան: Երևանում՝ […]

Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Արգենտինայի Սենատի նախագահի հետ

Նոյեմբերի 26-ին պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային կոնգրեսում հանդիպեց Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց պաշտոնական հրավերի ու ջերմ ընդունելության համար եւ նշեց, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում Արգենտինայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ եւ խորացմամբ: Նա բարձր գնահատեց […]

Վարչապետը Գյումրիում էր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Այցի առաջին կանգառը մարզի Պեմզաշեն համայնքն էր, որտեղ կառավարության ղեկավարը մասնակցել է վերակառուցված մանկապարտեզի շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Տիգրան Սարգսյանը ողջունել և շնորհավորել է համայնքի բնակիչներին այդ առիթով. “Սա ՀՀ նախագահի նախընտրական խոստումն էր, որն ի կատար ածվեց:  Դեռևս շատ անելիքներ կան, կոնկրետ նաև ձեր […]

Սերժ Սարգսյանը մեկնում է Վիլնյուս

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն՝ մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) եւ ԵԺԿ Արեւելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովներին: Այցի շրջանակներում Վիլնյուսում նախատեսվում են նաեւ Հանրապետության Նախագահի երկկողմ ձեւաչափով հանդիպումներ:

Տարոն Մարգարյանը մոմ է վառել

Երեւան-Մոսկվա համագործակցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 26-ից 28-ը Մոսկվայում անցկացվող Երեւանի օրերին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիր: Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը, ողջունելով Երեւանի քաղաքապետին եւ պատվիրակության անդամներին, հյուրերին ուղեկցել է շրջելու համալիրի տարածքով:  Համալիրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի