“Ֆրանսիա-Հայաստան” բարեկամության խմբի նախագահին ընդունեց Սերժ Սարգսյանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի “Ֆրանսիա-Հայաստան” բարեկամության խմբի նախագահ Ռընե Ռուքեի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը կարեւորել եւ բարձր է գնահատել պարոն Ռուքեի եւ նրա ղեկավարած պատգամավորական խմբի անձնվեր եւ հետեւողական աշխատանքը՝ ուղղված թե´ Ֆրանսիայի խորհրդարանում եւ թե´ քաղաքային, մարզային խորհուրդներում հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը, միջազգային հարթակներում համագործակցության խորացմանը: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, […]