08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Տեղն է, ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Էկոնոմիկայի նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարության աշխատակազմում՝ զրուցել տեսչական բարեփոխումների խմբի, լիցենզավորման ու թույլտվությունների գործակալության և այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով ու առկա խնդիրներով: Այնուհետև նախարարության խորհրդակցությունների դահլիճում Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ղեկավար անձնակազմի հետ: Խորհրդակցության ժամանակ […]

Պետք է ցանկալին տարանջատել իրականից եւ ազնիվ լինել հասարակության առաջ.Վահե Նիկոյան

Ցանկացած հուզող հարցի հրապարակային դիմելաձեւը ընտրվում է կոնկրետ դիմողի կողմից եւ դրանցից մեկը բաց նամակն է։ Ուղեւորափողադրումների վարձի ձեւավորման խնդրի լուծման համար արդեն  տեւական ժամանակ ընթացող գործընթացի հետահայաց վերլուծությունը իմ համոզմամբ չպետք է Ձեզ մղեր կատեգորիկ դիմելաոճով Երեւանի քաղաքապետին բաց նամակ հասցեագրելուն, առավել եւս խնդրի առնչությամբ կատարվող քայլերի տրամաբանության համատեքստում այն ուղղակի զավեշտալի է կոչել […]

Արթուր Բաղդասարյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՌԴ-ում

Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Նախ տեղի ունեցավ ԱԱԽ քարտուղարի հանդիպումը «Ռոստելեկոմ» ԲԲԸ նախագահ Սերգեյ Կալուգինի հետ: Քննարկվեցին վերջին շրջանում Հայաստանում «Ռոստելեկոմ»-ի կողմից ծավալվող գործունեության ընդլայնման, մասնավորապես, ս.թ. հոկտեմբերի 3-4-ը Ս.Կալուգինի Երևան կատարած այցի ընթացքում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով ստորագրված արձանագրության կետերի […]

Շարմազանովը հանդիպեց Հունաստանի ԱԳ փոխնախարարի հետ

 Դեկտեմբերի 12-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հունաստանի Հանրապետության ԱԳ փոխնախարար Կիրիակոս Յերոնտոպուլոսի գլխավորած պատվիրակության հետ: Փոխնախագահը, ողջունելով հյուրերին ԱԺ- ում, ուրախությամբ փաստեց, որ հայ-հունական հարաբերություններն ունեն բազմադարյան պատմություն, եւ երկու ժողովուրդները դարեր շարունակ ունեցել են նույն հոգսերը: Այսօր հայ-հունական հարաբերությունների օրակարգը հագեցած է, եւ նորագույն շրջանում երկու պետությունների հարաբերություններն զարգանում են դինամիկ: Էդուարդ Շարմազանովը […]

Մոսկովյան օրակարգ

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Մեժուևի հետ: Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության տարբեր ոլորտներում հայ-ռուսական ռազմավարական գործակցության ներկա վիճակը և հեռանկարները, երկու երկրների անվտանգության խորհուրդների աշխատակազմերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Ալեքսանդր […]

Տոնական միջոցառումները՝ դեկտեմբերի 17-ից

2014 թվականի ամանորյա տոնակատարությունները մեկնարկելու են 2013թ. դեկտեմբերի 17-ին՝ ամանորյա առաջին բացօթյա համերգով եւ խորհրդանշական միջոցառմամբ, երբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ միացնելու է հանրապետության գլխավոր տոնածառի եւ մայրաքաղաքի տոնական լույսերը, ինչպես նաեւ բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակների տոնածառների լույսերը, ինչին հաջորդելու է մեծ հրավառությունը՝ Հանրապետության հրապարակում: “Բոլոր վարչական շրջաններում ընթացքի մեջ են մայրաքաղաքի տոնական […]

Տիկին Գավելեին ընդունեց Հայաստանի նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեն (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահը շնորհավորել է դեսպան Գավելեին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելիս նա կանի ամեն հնարավորը իր մասնագիտական կարողություններն ու փորձը ի նպաստ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ […]

Նոյեմբերին 68 քաղաքացի է դիմել Երեւանի քաղաքապետարան

 Սահմանված ժամանակացույցով Երեւանի քաղաքապետարանի  եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները, ինչը բնակիչների համար լավ հնարավորություն է բարձրաձայնելու իրենց հուզող հարցերն ու ներկայացնելու առաջարկները:  Նոյեմբեր ամսվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 68 քաղաքացի: Բարձրացված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ կամ համապատասխան լուծումներ:    Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի […]

ԱԱԽ քարտուղարը Մոսկվայում է

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովի հետ: Կողմերը քննարկել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերում ջանքերն համատեղելուն ուղղված, արդյունավետ համագործակցություն իրականացնելու ուղղությամբ մեխանիզմների կիրառման հարցերի լայն շրջանակ: Հանդիպման արդյունքներով կողմերի հանձնարարությամբ Թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի