28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Շարմազանովը հանդիպեց Հունաստանի ԱԳ փոխնախարարի հետ

 Դեկտեմբերի 12-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հունաստանի Հանրապետության ԱԳ փոխնախարար Կիրիակոս Յերոնտոպուլոսի գլխավորած պատվիրակության հետ:

Փոխնախագահը, ողջունելով հյուրերին ԱԺ- ում, ուրախությամբ փաստեց, որ հայ-հունական հարաբերություններն ունեն բազմադարյան պատմություն, եւ երկու ժողովուրդները դարեր շարունակ ունեցել են նույն հոգսերը: Այսօր հայ-հունական հարաբերությունների օրակարգը հագեցած է, եւ նորագույն շրջանում երկու պետությունների հարաբերություններն զարգանում են դինամիկ:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանում բավականին ակտիվ է հունական համայնքը, եւ ակտիվ համագործակցությունը միավորում է ժողովուրդներին:

Փոխնախագահը, շնորհակալություն հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար, կարեւորեց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ժխտողականության դեմ պայքարելու գործում երկու ժողովուրդների ջանքերը միավորումը: Նա կարեւորեց նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը համագործակցության խորացման գործում:

Հունաստանի Հանրապետության ԱԳ փոխնախարար Կիրիակոս Յերոնտոպուլոսը նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում եւ դրական է գնահատում հայ-հունական միջխորհրդարանական հարաբերությունները: Նա կարեւորեց երկու երկրների համագործակցության զարգացումը միջխորհրդարանական վեհաժողովներում: Փոխնախարարը փաստեց, որ Հունաստանի ԱԺ-ում դրական են վերաբերվում Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ