18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Տոնական միջոցառումները՝ դեկտեմբերի 17-ից

2014 թվականի ամանորյա տոնակատարությունները մեկնարկելու են 2013թ. դեկտեմբերի 17-ին՝ ամանորյա առաջին բացօթյա համերգով եւ խորհրդանշական միջոցառմամբ, երբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ միացնելու է հանրապետության գլխավոր տոնածառի եւ մայրաքաղաքի տոնական լույսերը, ինչպես նաեւ բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակների տոնածառների լույսերը, ինչին հաջորդելու է մեծ հրավառությունը՝ Հանրապետության հրապարակում:

“Բոլոր վարչական շրջաններում ընթացքի մեջ են մայրաքաղաքի տոնական զարդարման աշխատանքները։  Յուրաքանչյուր վարչական շրջանի կենտրոնական հատվածում  տեղադրվում   են  Ամանորի խորհրդանիշ տոնածառները, որոնց բարձրությունը 12 մետր է. դրանք եւս, ինչպես եւ հանրապետության գլխավոր տոնածառը,  զարդարվում են  խաղալիքներով ու դիոդային  լույսերով”,- նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։

Մայր տոնածառի բարձրությունը 32 մետր է, այն ձեւավորվել է սոճու 6000 ճյուղերով, որոնք սանիտարական էտից հետո տեղափոխվել են մարզերից։ Մայր տոնածառը կզարդարվի շուրջ 500 խաղալիքներով եւ 38000 լուսադիոդային լամպերով։ Տոնածառն ավարտուն տեսք կստանա դեկտեմբերի 17-ին։

Երեւանի ամանորյա տեսքն ապահովելու են փողոցային գեղարվեստական լուսավորության զարդերը, որոնք տեղադրվելու են բոլոր վարչական շրջանների կենտրոնական ավելի քան 50 փողոցներում։ Բոլոր վարչական շրջաններում գեղարվեստական լուսային ձեւավորում կստանան նաեւ 300-ից ավելի ծառեր, ինչն այս տարվա ամանորյա նորույթներից է։ Հատուկ ձեւավորում կստանան նաեւ կենտրոնական մի շարք շենքեր, քաղաքային կահավորանքը եւ տրանսպորտային միջոցները։ Արազ Բաղդասարյանի խոսքով՝ ձեւավորման լուծումներում կլինեն նաեւ անակնկալներ։

Անակնկալներ սպասվում են նաեւ տոնական միջոցառումների շարքում։ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանի խոսքով՝ դեկտեմբերի 17-ից մինչեւ հունվարի 13-ը, բացի խորհրդանշական օրերի մեծ միջոցառումներից, կլինեն նաեւ տարբեր փոքրածավալ միջոցառումներ՝ բոլոր վարչական շրջաններում, կենտրոնական հրապարակներում։ Կամո Մովսեսյանը ներկայացրել է մեծ միջոցառումների ցանկը։

“Դեկտեմբերի 17-ից հետո, երբ քաղաքապետը խորհրդանշական միջոցառումով կմիացնի Երեւանի տոնական լուսավորությունը, կմեկնարկեն տոնական մեծ միջոցառումները՝ ըստ օրերի։ Հարնրապետության հրապարակում նախատեսված են տարբեր միջոցառումներ, այդ թվում նաեւ մանկական համերգ”,- նշել է Կամո Մովսեսյանը։ Բացի տոնական միջոցառումները Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր թատրոններում դեկտեմբերի 25-ից սկսած կլինեն ամանորյա տոնական ներկայացումներ:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետը տեղեկացրել է նաեւ, որ դեկտեմբերի 11-ից մեկնարկել է միջոցառումների ուղեկից՝ տոնական կերպարներ մարմնավորելու թույլտվություն ստանալու մրցույթը, որին մասնակցել ցանկացեղները պետք է նախ հերթագրվեն՝ դիմելով վարչություն։ 

Տոնական միջոցառումներից բացի անցկացվելու է նաեւ ամանորյա տոնավաճառ։ Այդ նպատակով յուրահատուկ ձեւավորում կունենա Հյուսիսային պողոտան, որտեղ, բացի ավանդական լուսային եւ դեկորատիվ տարրերից, կտեղադրվեն նաեւ տոնավաճառի համար նախատեսված տնակները։ Ամանորյա տոնավաճառը գործելու է դեկտեմբերի 11-ից մինչ հունվարի 13-ը եւ հնարավորություն է ընձեռելու բոլորին, հետաքրքիր ժամանակ անցկացնելուց զատ, նաեւ կատարել գնումներ եւ վայելել ամանորյա գեղեցիկ երաժշտություն։

“Տոնավաճառը մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ է իրականացվում։ Մասնակիցները բոլոր այն ընկերություններն են, որոնք պատրաստ են վաճառելու հատուկ ցանկում ընդգրկված ապրանքատեսակներ. դրանք հիմնականում ամանորյա խորհրդանշական իրեր են”,-նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։

 Ի դեպ, դեկտեմբերի 20-29-ը Մաշտոցի պուրակում եւ Կոմիտասի պողոտայի ու Կասյան փողոցների հատման հրապարակում գործելու են նաեւ գյուղմթերքների շուկաներ։

 Արազ Բաղդասարյանը նշել է նաեւ, որ, տնտեսվարողներին, կրթական ու մշակությաին հաստատություններին, ինչպես նաեւ մայրաքաղաքի բնակիչներին խրախուսելու նպատակով, տոնական ձեւավորումների մրցույթ է անցկացվելու։

        

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ