27 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նորոգվել են ճանապարհները

ՀՀ տրանսպորտի  եւ կապի  նախարարության  կողմից  2013թ.  հիմնանորոգվել   եւ շահագործման  են հանձնվել  Սիսիանի տարածաշրջանով  անցնող  միջպետական  նշանակության  Երեւան-Երասխ- Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական  նշանակության  ավտոճանապարհի 3.55 կմ ընդհանուր երկարությամբ առանձին ճանապարհահատվածները:  Շինարարական աշխատանքներն իրականացրել է “Սիսիանի ԲՈՒԱՏ” ՍՊ ընկերությունը:  Կատարվել են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների եւ երթեւեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ:

Առողջապահության նախարարությունը մտահոգ է

Վթարի հետեւանքով վնասվածքներ ստացած շտապբուժօգնության բժիշկ Արմեն Մկրտչյանի վիճակի եւ նրա բուժման հետ կապված լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների  առթիվ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը պարզաբանում է. “Իմ եւ “Շտապօգնություն” ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի` նրան այցելելուց հետո առողջապահության նախարարությունը կազմակերպել է գլխավոր մասնագետների կոնսիլիումներ, խորհրդատվություններ ու քննարկումներ, իրականացվել են մի շարք հետազոտություններ։ Ավելին` նրա առողջական […]

Սառցալեզվակները հեռացվում են

Մայրաքաղաքում շարունակվում են  բազմաբնակարան, ինչպես նաեւ հասարակական  շենքերի ու շինությունների տանիքներին կուտակված ձյան եւ առաջացած սառալեզվակների հեռացման աշխատանքները: Արդեն հիմնականում բակային տարածքներում շարունակվող ձյան մաքրմանը զուգահեռ կատարվող այս գործընթացն իրականացվում է  հետիոտնի անվտանգ անցուդարձն ապահովելու եւ հնարավոր  վտանգը կանխելու նպատակով: Այս աշխատանքներում Երեւանի քաղաքապետարանին տեխնիկայով եւ հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում են ԱԻՆ Երեւանի փրկարարական ծառայությունն […]

Քննարկեցին

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի գործարար միջավայրի (“Doing Business”) բարելավման 2014 թ. միջոցառումների ծրագրին: Մասնավորապես, քննարկվել են “Doing Business-2014” շրջանակում ըստ պետական կառավարման մարմինների նախատեսված միջոցառումները, որոնք հնարավորություն են տալու բարելավել բիզնես միջավայրը ՀՀ-ում: Փաստաթղթի առնչությամբ մանրամասներով եւ դիտողություններով են հանդես եկել պատասխանատու նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչները՝ անդրադառնալով […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ժամանակ համանախագահները ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները, ինչպես նաև Հանրապետության Նախագահի հետ քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում նախագահական և նախարարական մակարդակներով հետագա հնարավոր […]

ԱԺ նախագահը ցավակցել է Սերժ Սարգսյանին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հոր մահվան կապակցությամբ: ”Մեծարգո պարոն Նախագահ,  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեր սիրելի հոր՝ Ազատ Սարգսյանի մահվան կապակցությամբ:  Այս դժվարին պահին կիսում ենք Ձեր մեծ վիշտը եւ մեր զորակցությունը հայտնում Սարգսյանների ընտանիքին”:  

Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիի պատմության թանգարանի տնօրինությանը

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ այցելել է Թբիլիսիի ՛՛Քարվասլա՛՛ պատմության թանգարան: Թբիլիսիի իր գործընկերոջ ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել և ծանոթացել է Վրաստանի մայրաքաղաքի անցած ճանապարհը ներկայացնող թանգարանի հարուստ հավաքածուի մշտական ցուցադրության ցուցանմուշներին:  Հյուրերին ներկայացնելով արժեքավոր ցուցանմուշներից որոշները՝ թանգարանի աշխատակիցները հայտնել են, որ դրանք հայկական են: Ներկայացված ցուցադրությունները դիտելուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել թանգարանի տնօրինությանը ջերմ […]

Սպորտային մեքենաների շքերթ Երեւանում /ֆոտո/

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ “STR” ավտոսիրողների ակումբը կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված “STR” ավտոսիրողների ակումբի 10-ամյակին։ Ակումբի անդամներն անցկացրին սպորտային մեքենաների ցուցադրություն, մեքենաներով ցուցադրական ելույթներ։ Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ովքեր նույնպես սպորտային մեքենաներ վարողների թվում էին։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով ակումբին, վստահեցրեց, […]

Ամփոփիչ նիստ պաշտպանության նախարարությունում

ՀՀ պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը` հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Նիստին նաեւ հրավիրվել էին ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչները: Նիստի ընթացքում քննարկվել են 2013 թվականին կատարված աշխատանքները, նախանշվել են 2014 թվականի աշխատանքային ծրագիրի հիմնական ուղղությունները: Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրեցին […]

Մաքրել են նույնիսկ գիշերը

 Մայրաքաղաքում տեղացած առատ ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են նաեւ դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը: Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ գիշերվա ընթացում մաքրման աշխատանքներ են ընթացել նաեւ գլխավոր եւ երկրորդական  փողոցների մայթերին:  Այս գիշեր նույնպես աշխատանքներում ներգրավվել են շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեքենասարքավորումները: Վարչական շրջանների համապատասխան ծառայությունների աշխատակիցներին բակային տարածքների, ինչպես նաեւ աստիճանների ու աստիճանահարթակների մաքրման աշխատանքներում զգալի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի