16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Սպորտային մեքենաների շքերթ Երեւանում /ֆոտո/

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ “STR” ավտոսիրողների ակումբը կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված “STR” ավտոսիրողների ակումբի 10-ամյակին։ Ակումբի անդամներն անցկացրին սպորտային մեքենաների ցուցադրություն, մեքենաներով ցուցադրական ելույթներ։ Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ովքեր նույնպես սպորտային մեքենաներ վարողների թվում էին։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով ակումբին, վստահեցրեց, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է համագործակցել “STR” ավտոսիրողների ակումբի հետ եւ նպաստել ավտոսպորտի զարգացմանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն առաջին անգամ էր վարում սպորտային մեքենա։ “Առաջին հայացքից թվում է, թե այն սովորական մեքենա է, բայց բռնելով ղեկը միայն հասկանում ես, որ այն քեզ ակամա առաջ է մղում։ Ադրենալին, ոգեւորություն, արագություն. ահա այն զգացողությունները, որ ունենում ես՝ վարելով սպորտային մեքենա”,- նշեց Կարեն Ավագյանը։  

“STR” ավտոսիրողների ակումբի ղեկավար Արսեն Մանուկյանն ընդգծեց, որ իրենց նպատակը Հայաստանում ավտոսպորտը զարգացնելն է։ “Մենք քարոզում ենք պահպանել երթեւեկության կանոնները, լինել օրինակելի վարորդներ։ Աշխատանքներ ենք տանում նաեւ երեխաների, աղջիկների շրջանում։ Զբաղվում ենք նաեւ պրոֆեսիոնալ մարզումներով։ Տարվա ընթացքում ակումբի կողմից կազմակերպվել է 9 միջոցառում։ Մենք պարբերաբար անցկացնում ենք մի շարք առաջնություններ, ավտո քռոսս, արագընթաց ձեւավոր վարում (դռեգ ռեիսնգ),  դրիֆտինգ, լեռնային մրցություն եւ տարբեր ավտոշոուներ”,- նշեց Արսեն Մանուկյանը՝ ավելացնելով, որ ակումբն ավտոսիրողներին հնարավորություն է տալիս զգալու արագության շունչը, եւ խրախուսում է զերծ մնալ փողոցային անկարգություններից, նաեւ կազմակերպում է երիտասարդների ինքնատիպ ժամանցը։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ “DRAG-RACING 2013 STR” գավաթի եւ դրիֆտինգի առաջնության հաղթողների պարգեւատրում։ Միջոցառման հատուկ հյուրն էր նաեւ ավտոսպորտի միջազգային մրցումների հաղթող, մոսկվաբնակ Արթուր Գորոյանը, ով Հայաստանը ներկայացնում է միջազգային մրցաշարերում։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ