11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մոսկովյան օրակարգ

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Մեժուևի հետ:

Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության տարբեր ոլորտներում հայ-ռուսական ռազմավարական գործակցության ներկա վիճակը և հեռանկարները, երկու երկրների անվտանգության խորհուրդների աշխատակազմերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Ալեքսանդր Մեժուևի հետ Արթուր Բաղդասրյանի հանդիպման ժամանակ կողմերը շեշտեցին հայ-բելոռուսական հարաբերությունների խորացման ուղղությամբ երկու երկրների անվտանգության խորհուրդների դերակատարության կարևորությունը, համագործակցության նոր ոլորտների բացահայտման  անհրաժեշտությունը:

Արթուր Բաղդասարյանն իր բելառուս գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան, ինչը սիրով ընդունվեց: Արթուր Բաղդասարյաննը հանդիպում է ունեցել նաև Ուկրաինայի Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Ալեքսանդր Մեդվեդենկոյի հետ: 

Կողմերը քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի համապատասխան կառույցների աշխատակազմերի միջև համագործակցության հաստատման, ինչպես նաև անվտանգությանը և պաշտպանությանը վերաբերող հարցեր:  

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ