27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խորհրդակցություն ՊԵԿ-ում

 Հայաստանի սահմանային 3 անցակետերի արդիականացման ծրագիրն արդեն շինարարության փուլում է: Այս մասին դեկտեմբերի 13-ին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը “ՀՀ պետական սահմանի “Բագրատաշեն”, “Բավրա” եւ “Գոգավան” անցման կետերի արդիականացում” ծրագրի ղեկավարման խորհրդի նիստում: ՊԵԿ-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կազմակերպած նիստին հրավիրված էին մասնակցելու խնդրին առնչվող պետական գերատեսչությունների, ինչպես նաեւ Հայաստանում Եվրոպական միության ու “Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի” ներկայացուցիչները:

Նպատակն էր դիտարկել անցումային կետերի արդիականացման ծրագրի գրանցած առաջընթացն ու քննարկել այդ ճանապարհին առաջացող խոչընդոտները: Խորհուրդը նախագահող Գագիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ երկարատեւ աշխատանքի արդյունքում հաստատվել են անցումային երեք կետերի էսքիզային նախագծերը, եւ արդեն կատարվել է շինարարական որոշակի աշխատանք: “Բագրատաշեն” եւ “Սադախլո” անցման կետերին սարքավորումների տրամադրման եւ դրանց կարողությունների զարգացման նախագիծն է ներկայացրել ՄԱԶԾ Սահմանի համալիր կառավարման ծրագրերի ղեկավար Գրիգոր Մալինցյանը: Նա նշել է նաեւ այն քայլերը, որոնք անհրաժեշտ են` 2014թ.-ից նախագիծը կյանքի կոչելու համար:

“ՀՀ պետական սահմանի “Բագրատաշեն”, “Բավրա” եւ “Գոգավան” անցման կետերի արդիականացում» ծրագրի նպատակը սահմանների համալիր կառավարման ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխանող համակարգերի ներդրումն է:

60.6մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության դրամաշնորհային եւ վարկային այլ միջոցների հաշվին: Այն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի գրասենյակը, իսկ ՀՀ կառավարության կողմից աշխատանքները համակարգում է Պետական եկամուտների կոմիտեն:

ՊԵԿ-ը նախատեսում է անցակետերը համալրել ավտոմեքենաների որոնման եւ վերահսկման համակարգերով եւ կիրառել “Մեկ պատուհան” սկզբունքը: Դա թույլ կտա պարզեցնել սահմանային եւ մաքսային հսկողության ընթացակարգերը` բացառելով գործառույթների կրկնությունը:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ