24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Երեւանի քաղաքապետարանում աշխատանքի եւ սոցհարցերի նախարարն էր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հանդիպման ընթացքում քննարկվել են 2014թ-ին Երեւանում նախատեսված սոցիալական ծրագրերի հետ կապված հարցեր:

Ողջունելով հյուրին, Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նախարարին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ծառայությունների կազմավորման 20 եւ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 95-ամյակի կապակցությամբ ու ընդգծել, որ բնակչության սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են եւ տարեց տարի ավելի ու ավելի մեծ ուշադրություն, նաեւ միջոցներ են ուղղվում բնագավառի կատարելագործմանը. “Սոցիալական տարբեր խմբերում ներառված մեր համաքաղաքացիներն իսկապես մեր խնամքի, հոգածության եւ աջակցության կարիքն ունեն եւ մենք պետք է հետեւողական աշխատանք տանենք նրանց խնդիրների լուծման ուղղությամբ: 2014թ-ի Երեւան քաղաքի բյուջեում մասնավորապես սոցիալական ծրագրերի իրականացման մասով մենք նախատեսել ենք զգալի միջոցներ: Ըստ այդմ, գալիք տարի ծավալուն աշխատանքներ ենք նախատեսել իրականացնել նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքն առավել մատչելի դարձնելու ուղղությամբ”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով մայրաքաղաքում իրականացվող սոցիալական ծրագրերին քաղաքապետի գործուն օժանդակության համար, ընդգծել է, որ այն զգալիորեն նպաստում է նման ծրագրերի առավել արագ ու հասցեական իրականացմանը. “Սոցիալական ուղղվածության գործընթացների նկատմամբ դրսեւորած Ձեր հետեւողական ուշադրությունը իսկապես զգալի է եւ մեր կողմից շատ գնահատված, պարոն քաղաքապետ: Երեւանի քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցությունն արդյունավետ է, ինչի արդյունքում էլ համատեղ իրականացվող բոլոր ծրագրերը հաջողությամբ կյանքի են կոչվում”,- նշել է Արտեմ Ասատրյանը:

Կողմերը պայմանավորվել են այսուհետ էլ ավելի ընդլայնել համագործակցության ծրագրերի շրջանակը:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ

հասարակայնության հետ կապերի վարչություն  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ