08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ավարտվել են Ասոցացման Համաձայնագրի շուրջ բանակցությունները. Հայաստանն այն չի նախաստորագրելու, կան նոր միջազգային հանձնառություններ

Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովում ընդունվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համատեղ հայտարարություն: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.

 Եվրոպական Միությունն ու Հայաստանը ունեն սերտ կապեր եւ վերահաստատում են իրենց հանձնառությունը ավելի զարգացնել եւ ամրապնդել Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։

Հենվելով ընդհանուր արժեքների վրա, երկու կողմերը հանձնառու են զարգացնել համագործակցությունը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների եւ դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առեւտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործմանը,  շարժունակության գործընկերության շարունակական իրականացմանը եւ ոլորտային համագործակցության ընդլայնմանը։

Եվրոպական միությունը եւ Հայաստանը շեշտում են իրենց ընդհանուր ձգտումը համագործակցության գործող շրջանակի հիման վրա երկկողմ հարաբերությունների հիմքին անդրադառնալու կարեւորությունը:

Եվրոպական Միությունն ու Հայաստանը արձանագրում են, որ ավարտել են Ասոցացման Համաձայնագրի, այդ թվում Խորը եւ Համապարփակ Ազատ Առեւտրի Գոտու շուրջ բանակցությունները, սակայն, չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ։

Կողմերը համաձայն են, որ անհրաժեշտ է արդիականացնել ԵՄ-Հայաստան Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ