17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տարոն Մարգարյանը մոմ է վառել

Երեւան-Մոսկվա համագործակցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 26-ից 28-ը Մոսկվայում անցկացվող Երեւանի օրերին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիր:

Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը, ողջունելով Երեւանի քաղաքապետին եւ պատվիրակության անդամներին, հյուրերին ուղեկցել է շրջելու համալիրի տարածքով: 

Համալիրի բացումն ու Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին: Մայր տաճարը, որն ի դեպ կառուցվել է Հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով, Հայաստանի սահմաններից դուրս կառուցված ամենամեծ եկեղեցին է: Հայկական ճարտարապետության ոճով Մոսկվայի կենտրոնում կառուցված եկեղեցական համալիրն ընդգրկում է 1.3 հեկտար տարածք:

Վանական համալիրի տարածքում են գտնվում նաեւ Սուրբ Խաչ փոքր եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային կենտրոնը, թանգարանը, հանդիսությունների եւ այլ սրահներ ու մասնաշենքեր: Երեւանի պատվիարկության անդամները ծանոթացել են նաեւ “Հայերը Մոսկվայում. Պատմական ուղի” խորագրով ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներին:

Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը, ներկայացնելով առաջնորդարանի կողմից տարվող  աշխատանքներն ու ծրագրերը, նշել է, որ համալիրն այսօր կարեւոր դեր է ստանձնել ինչպես Մոսկվայի հայ համայնքի, այնպես էլ ռուսաստանաբնակ հայության հոգեւոր կյանքի եւ ազգային-մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում՝ դառնալով  Ռուսաստանի հայերի հոգեւոր կենտրոն:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գնահատելով առաջնորդարանի կողմից կատարվող աշխատանքները, իր հերթին ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը տարբեր ծրագրերի շրջանակում մշտապես համագործակցում է ինչպես Մոսկվայի, այնպես էլ այլ քաղաքների հայ համայնքների հետ, եւ պատրաստակամություն է հայտնել Երեւանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աջակցել առաջնորդարանին:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ