08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Հայկական կոնյակը արտերկրում

Նոյեմբերի 19-ին Վիեննայի Hotel de France հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Արարատ կոնյակի համտեսի միջոցառում: Կազմակերպիչներն էին՝ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը եւ Երեւանի  “ԱՐԱՐԱՏ” կոնյակի գործարանը` Ավստրիայի Գինեգործական եղբայրության եւ գինու ասպետների ընկերության օժանդակությամբ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը: Ներկաներին ողջունեց “ԱՐԱՐԱՏ” Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանը:

Միջոցառման հյուրերին ներկայացվեց Հայաստանում կոնյակի արտադրության սկզբնավորման եւ զարգացման պատմությունը, ներկա արտադրատեսականին, ինչպես նաեւ համտեսի մասնագիտական նրբությունները: Համտեսի ամբողջ ընթացքում հնչում էր կենդանի ջազային երաժշտություն լիբանանահայ հայտնի ջազ դաշնակահար Հովհաննես Ջիբյանի կատարմամբ:

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի կառավարության, մասնավորապես՝ արտաքին գերատեսչության, առեւտրատնտեսական շրջանների ներկայացուցիչներ, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, մասնագետ գինեգործներ, խմիչքի արտադրության եւ վաճառքի կազմակերպման հարցերում մասնագիտացած ընկերությունների ղեկավար անդամներ, լրագրողներ:

Ավելի վաղ նմանատիպ միջոցառում էր տեղի ունեցել Լոնդոնում: Hyatt Regency – Churchill հյուրանոցում Հայաստանի դեսպանությունը, IDS դիվանագիտական խանութի եւ ՄԹ-ում «Արարատ» կոնյակի պաշտոնական ներկայացուցիչ Vinorium ընկերության հետ համատեղ կազմակերպել էր հայկական կոնյակի համտեսում, որին հրավիրված էին Լոնդոնում հավատարմագրված բազմաթիվ դիվանագետներ եւ այլ հյուրեր։

Ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպանության խորհրդական Արա Մարգարյանը։ Այնուհետեւ, հյուրերին ներկայացվեց հայկական կոնյակի պատմությունն ու առանձնահատկությունները։

Հունիսին “Արարատ” կոնյակը ներառվել էր IDS դիվանագիտական կատալոգում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ