19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Բերանը կարած քաղաքացուն ընդունել է Գեւորգ Կոստանյանը /վիդեո/

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը 2013թ. նոյեմբերի 13-ին, ընդունել է Էջմիածին քաղաքի բնակիչ Աշոտ Խուդոյանին, ով բողոքի նստացույց էր անցկացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրի դիմաց: Աշոտ Խուդոյանը, ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել իր բողոքը, ըստ որի, կեղծվել է պապական կտակը: Ա. Խուդոյանը դրա համար մեղադրում է ինչպես իր հարազատներին, այնպես էլ՝ պատկան մարմիններին: Աշոտ Խուդոյանի բողոքի հիման վրա, 2013թ. մարտի 11-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի` փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է վերադաս դատախազին պատշաճ ուսումնասիրել քաղաքացու բողոքում նշված հանգամանքներն ու այդ ուղղությամբ իրականացնել անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ, նախաքննության ընթացքի վերաբերյալ զեկուցել: Գեւորգ Կոստանյանը վստահեցրել է, որ քրեական գործով, օրենքով դատախազությանը վերապահված լիազորությունների շրջանակներում, կարվի հնարավորը` պարզելու բողոքում նշված հանգամանքերի իրական վիճակը, մեղավոր անձանց շրջանակը եւ լուծելու նրանց պատասխանատվության հարցը:

Այս մասին տեղեկացնում է դատախազության կայքը:

Աշոտ Խուդոյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ չի պատրաստվում կասկածի տակ դնել դատախազի խոսքը.”Եթե բավարարում են իմ պահանջը, ասում են` քո իրավունքները չենք ոտնահարում, եթե ես հակառակն անեմ կնշանակի կապիկություն կամ ցեխ շպրտել պաշտոնյաի վրա “,-ասաց Աշոտ Խուդոյանը:

Նա նշեց, որ ընտանիքի անդամների հետ ժամանակաորապես տուն է վերադառնում և տանը կսպասի արդարադատությանը:Տեղեկացրեց նաև, որ եթե իր պահանջները չբավարարվեն նորից կանցնի կտրուկ միջոցների:

Նա լրագրողների ներկայությամբ քանդեց բերանի կարերը:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ