25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայերենը կընդգրկվի ՌԴ կրթական ծրագրերում

Երևանում տեղի ունեցող Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մի շարք երկկողմանի հանդիպումներ է ունեցել համաժողովի մասնակից պավիրակությունների ղեկավարների հետ: Առաջին հանդիպումն Արմեն Աշոտյանն անցկացրել է ՌԴ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ալեքսանդր Կլիմովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, որոնք, ըստ Արմեն Աշոտյանի, մտել են եզրափակիչ փուլ:

Նախարարն առանձնացրել է մի շարք հարցեր, որոնցից առաջինն առնչվել է Հայաստանում ռուսական գիմնազիա հիմնելու խնդրին: Վերջինիս խոսքով` գիմնազիայի նախագիծն արդեն պատրաստ է, և ներկայումս ընթանում են համաձայնագրի շուրջ քննարկումները: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի` հայերով խիտ բնակեցված մի շարք շրջանների պետական դպրոցներում հայոց լեզվի ուսուցում կազմակերպելու հնարավորությանը: Նախարարը նշել է, որ Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցները ցանկություն են հայտնում, որ իրենց երեխաները հնարավորություն ունենան սովորել հայերեն: Արմեն Աշոտյանը hույս է հայտնել, որ նախագծի իրականացումը կնպաստի նաև մշակութային բազմազանությանը: Անդրադառնալով Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի գործունեությանը` նախարարը նշել է, որ հայաստանյան բուհերի շարքում Սլավոնականը գրավում է առաջատար դիրք` իր հետ բերելով կրթական նոր մակարդակ:
ՌԴ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ալեքսանդր Կլիմովն իր հերթին  կարևորել է ՌԴ դպրոցներում հայոց լեզվի ուսուցում կազմակերպելու նախագծի իրականացումը՝ արտահայտելով նախարարության պատրաստակամությունը:  Վերջինիս խոսքով` ՌԴ-ում ընդունված կրթական ստանդարտները թույլ են տալիս ինչպես հիմնական դպրոցում, այնպես էլ նախադպրոցական հաստատություններում իրականացնել օտարալեզու դասընթացներ: Նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ ՌԴ կառավարության համար գերակա է համապատասխան ֆինանսական աջակցություն ցուցաբերել հենց բուհերի ներսում իրականացվող  այն գիտակրթական նախագծերին, որոնք հստակ արդյունք են տալիս:  Ալեքսանդր Կլիմովը շեշտել է, որ Սլավոնական համալսարանը ևս կարող է հայտ ներկայացնել` մասնակցելու վերոնշյալ ծրագրերին:
Հանդիպմանը ներկա Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն իր հերթին ընդգծել է, որ կրթության որակով համալսարանն այսօր կարող է մրցել Ռուսաստանի բարձրակարգ բուհերի հետ և կոչ արել միջկառավարական մակարդակում որոշակի աջակցություն ցուցաբերել գիտահետազոտական ծրագրերին` Ռուսաստանի գիտության բնագավառում հայկական գիտական մտքի ընթացքն ապահովելու համար:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ